Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով
25/11/2024 19:37
Կիսվել

Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով

YouTube-ը մեր առօրյայի անբաժանելի մասն է: Դժվար է պատկերացնել մեկ այլ հարթակ, որտեղ մենք կարող ենք այդքան ճանաչողական տեղեկատվություն ստանալ այդքան պարզ ձևով:

Viva-ի «Y» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների գերակշիռ մասը դիտում է «YouTube»-ի ամենատարբեր բովանդակություն՝ ֆիլմեր, փոդքասթներ, ժամանցային, մասնագիտական ու կրթական նյութեր, շորթեր (կարճ տեսանյութեր): Շատերն ունեն իրենց վլոգներն ու «YouTube»-յան ալիքները: «YouTube»-ն ամենալայն տարածում ունեցող հավելվածն է ու այստեղ ժամանակ են անցկացնում մեծերն ու երիտասարդները՝ հավասարապես, ամսական կտրվածքով մոտ 15 ժամ:

Կարող է հարց առաջանալ. ինչու՞ է 20 ԳԲ-ի մեծ մասը օգտագործվում հենց «YouTube»-ի վրա: Չէ՞ որ օրվա մեջ մարդիկ ավելի շատ օգտվում են բազմաթիվ մեսենջերներից՝ շփման նպատակով:  Բանն այն է, որ մեսենջերների, ինչպիսիք են «WhatsApp»-ը, «Messenger»-ը, «Viber»-ը, «Telegram»-ը՝ օգտագործման արդյունքում սպառվում են անհամեմատ ավելի քիչ ՄԲ-եր, քան «YouTube»-յան կոնտենտի դիտումից: «YouTube»-ն  ամսական կտրվածքով՝ ամբողջ աշխարհում ունի մոտ 2.7 միլիարդ ակտիվ օգտատեր և թվով երկրորդ կայքն է հաճախելիության առումով՝ Google-ից հետո, և օգտագործվում է ոչ միայն ժամանցի, այլև՝ կրթություն ստանալու, գիտելիք ձեռքբերելու, երաժշտություն լսելու, նորություններին ծանոթանալու և այլ նպատակներով:

Ու եթե մեսենջերները հաճախ օգտագործում ենք ավելի կարճ և հաճախակի շփման, այլ ոչ թե երկարաժամկետ ներգրավման համար և հաղորդագրություն ուղարկում ենք օրը մի քանի անգամ, «YouTube» սովորաբար մտնում ենք ամեն օր կամ շաբաթը մի քանի անգամ՝ սակայն ավելի երկար ժամանակով՝ շնորհիվ իր բազմազան բովանդակության՝ որպես ժամանցի և տեղեկատվական ստացման հիմնական միջոց:

«Ուրախ լուր ունենք հայտնելու, այս անգամ արդեն «Y» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներին: Այսուհետ՝ YօuTube-ը դարձել է հասանելի՝ առանց ներառված ինտերնետ փաթեթի ՄԲ-երը սպառելու: Մեր բաժանորդները կարող են օգտվել իրենց ամենասիրված հավելվածից՝ անսահմանափակ: Viva-ն մշտապես ընդառաջում է իր բաժանորդներին»,  – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ «Y» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները 3000 դրամ/30 օր սակագնի դիմաց ստանում են 20 ԳԲ ինտերնետ, 1500 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան և Հնդկաստան զանգերի համար, 10 000 ներցանցային րոպե՝ 1500 րոպե փաթեթը սպառելուց հետո օգտագործման համար, 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն:

Ի դեպ, «Y» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում «Kinodaran», «Yandex Plus», «TikTok», «Instagram», «Facebook», «Spotify», «ClubHouse», «Viber», «WhatsApp», «Telegram», «Messenger», «X», «Zoom», «Skype», «Zangi», «Snapchat», «IMUSIC», «Иви» և «Apple Music» հավելվածներից օգտվելիս նույնպես՝ հիմնական ինտերնետ փաթեթի ՄԲ-երը չեն սպառվում:

Viva-ն՝ ամենուրեք քո շուրջը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88