ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Ամուր գործակցություն» մրցանակին
Նոյեմբերի 22-ին Երևանում առաջին անգամ անցկացված Visa Cashless Forum-ի ընթացքում ԱրարատԲանկն արժանացել է «Ամուր գործակցություն» հեղինակավոր մրցանակին։ Մրցանակը շնորհվել է տարիների ընթացքում նոր նախագծերի ներդրման և իրականացման շրջանակում Visa-ի հետ սերտ և արդյունավետ համագործակցության համար։
Այս փակ միջազգային միջոցառումը ծառայել է որպես համագործակցության հարթակ՝ համախմբելով պետական պաշտոնյաների, Visa-ի հայտնի խոսնակների, բանկային և ֆինանսական հատվածների մասնագետների, վճարային տեխնոլոգիաների փորձագետների։
Ֆորումի առանցքային թեմաներն էին թվային վճարումները, գեներատիվ AI-ն, ավելացված արժեքի ծառայությունները եւ Gen Z ՝ որպես սպառողական ծախսերի աճի շարժիչ ուժ։