ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
Այս օրերին Պետական Եկամուտների Կոմիտեն մանրամասն ստուգումներ է իրականացնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր ընկերություններում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Լայնածավալ ստուգումներ են սկսվել Արարատցեմենտում, Կոտայք գարեջրի գործարանում և այլ ընկերություններում:
Պարբերականի տեղեկություններով՝ Ծառուկյանի դստերը պատկանող «Պրինցեսա» խանութ-սրահում ՀԴՄ կտրոնն ուշացնելու համար համապատասխան ակտ է կազմվել: