Բիզնես

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2024թ. III եռամսյակ
02/12/2024 17:28
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2024թ. III եռամսյակ

2024թ. III եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 4,141,176 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2024թ. II եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 1.99%-ով կամ 80,675-ով, իսկ 2023թ. III եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.54% կամ 102,686 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,871,445 է: 2024թ. II եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.75%-ով կամ 66,714 բաժանորդով, իսկ 2023թ.-ի III եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.22%-ով կամ 84.061 բաժանորդով։

2024թ. III եռամսյակի դրությամբ Team Telecom-ի բջջային բաժանորդների թիվը կազմել է 1,059,529: 2024թ. II եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.75%-ով կամ 7,850-ով, իսկ 2023թ. III եռամսյակի համեմատ գրանցվել է աճ 5.68%-ով կամ 56,966 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 937,256 է։ 2024թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն նվազել է 0.64%-ով կամ 6,076-ով, իսկ 2023թ. III եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.06%-ով կամ 18,950 բաժանորդով:

2024թ. III եռամսյակի դրությամբ Ucom ընկերության բջջային բաժանորդների թիվը կազմել է 704,963: 2024թ. II եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.50%-ով կամ 23,825-ով, իսկ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 0.06%-ով կամ 439-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 624,499 է, 2024թ. II եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 4.28%-ով կամ 25,623-ով, իսկ 2023թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.45%-ով կամ 32,286 բաժանորդով:

2024թ. III եռամսյակի դրությամբ Viva-ի բջջային բաժանորդների թիվը կազմել է 2,376,684: 2024թ. II եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը աճել է 2.11%-ով կամ 49,000-ով, իսկ 2023թ. III եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.98%-ով կամ 46,159 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,309,690 է: 2024թ. II եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը աճել է 2.08%-ով կամ 47,167-ով, իսկ 2023թ․ III եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.44%-ով կամ 32,825 բաժանորդով։

Կանխավճարային բաժանորդներ. 2024թ.-ի III եռամսյակում ընդամենը՝ 3,307,403 2023թ.-ի III եռամսյակի համեմատ` +1.83% կամ +59,544: Viva` 2,098,956 բաժանորդ (+2.60% կամ +53,223), Team Telecom` 835,299 բաժանորդ (+2.28% կամ +18,597), Ucom` 373,148 բաժանորդ (-0.01% կամ -46):

Հետվճարային բաժանորդներ. 2024թ.-ի III եռամսյակում ընդամենը՝ 753,309 (2023թ.-ի III եռամսյակի համեմատ` +9.23% կամ +63,637): Viva՝ 277,728 բաժանորդ (-2.48% կամ -7,064), Ucom` 251,351 բաժանորդ (+14.76% կամ +32,332), Team Telecom` 224,230 բաժանորդ (+20.64% կամ +38,369):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. 2024թ.-ի III եռամսյակում ընդամենը՝ 3,025,387 (2023թ.-ի III եռամսյակի համեմատ` +3.73% կամ +108,705): Viva՝ 1,859,351 բաժանորդ (+2.01% կամ +36,657), Team Telecom` 646,917 բաժանորդ (+3.64% կամ +22,695), Ucom` 519,119 բաժանորդ (+10.73% կամ +49,353):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). 2024թ.-ի III եռամսյակում ընդամենը՝ 269,731 (2023թ.-ի III եռամսյակի համեմատ` +7.42 կամ +18.625): Ucom` 80,464 բաժանորդ ( -28.91% կամ -32,725), Team Telecom` 122,273 բաժանորդ (+45.12% կամ +38,016), Viva՝ 66,994 բաժանորդ (+24.85% կամ +13,334):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Viva` 1,462 դր. (2023թ.-ի III եռամսյակի համեմատ` -3.63% կամ -55 դր.), Ucom` 1,493 դր. (+0.81% կամ +12 դր.), Team Telecom` 1028 դր. (-8.46% կամ -95 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva` 3,380 դր. (2023թ.-ի III եռամսյակի համեմատ` +20.89% կամ +584 դր.), Team Telecom՝ 2,921 դր. (-5.47% կամ -169 դր.), Ucom` 2,724 դր. (-6.90% կամ -202 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 2,408 դր. (2023թ.-ի III եռամսյակի համեմատ` +29.95% կամ +555 դր.), Viva՝ 889 դր. (-26.22% կամ -316 դր.), Team Telecom՝ 245 դր. (-37.34% կամ -146 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ). 

Կանխավճարային բաժանորդներ. Viva՝ 626 րոպե (2023թ.-ի III եռամսյակի համեմատ` -2.03% կամ -13ր.), Team Telecom ` 238ր. (-3.25% կամ -8ր.), Ucom` 130ր. (+4.00% կամ +5ր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva՝ 665 րոպե (2023թ.-ի III եռամսյակի համեմատ` +9.20% կամ +56ր.), Team Telecom` 283ր. (-10.73% կամ -34ր.), Ucom` 260ր. (-2.99% կամ -8ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva՝ 6,007ՄԲ (2023թ.-ի III եռամսյակի համեմատ` -16.51% կամ -1,188ՄԲ), Ucom՝ 33,501ՄԲ (+40.88% կամ +9,722ՄԲ), Team Telecom՝ 1,613ՄԲ (-42.74% կամ -1,204ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. 2024թ.-ի III եռամսյակում Viva` 164,420 (2023թ.-ի III եռամսյակի համեմատ` -12.73% կամ -23,989), Team Telecom` 69,934 (-26.50% կամ -25,215), Ucom` 65,098 (-6.66% կամ -4,646):

Հետվճարային բաժանորդներ. 2024թ.-ի III եռամսյակում Ucom՝ 17,545 (2023թ.-ի III եռամսյակի համեմատ` +39.33% կամ +4,953), Viva` 20,882 (+73.61% կամ +8,854), Team Telecom` 362 (-95.72% կամ -8,104):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. 2024թ.-ի III եռամսյակում Ucom՝ 10,526 (2023թ.-ի III եռամսյակի համեմատ` +67.21% կամ +4,231), Team Telecom` 10,413 (+165.50% կամ +6,491), Viva` 4,211 (-27.36% կամ -1.586):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Viva` 124,195 (2023թ.-ի III եռամսյակի համեմատ` +8.27% կամ +9,486), Team Telecom` 67,691 (+8.27% կամ +9,486), Ucom` 48,022 (+10.77% կամ +4,671):

Հետվճարային բաժանորդներ. Viva` 12,107 (2023թ.-ի III եռամսյակի համեմատ` -79.04% կամ -45,649), Team Telecom` 8,755 (+45.36% կամ +2,732), Ucom` 9,418 (+58.77% կամ +3,486):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva՝ 2,196 (2023թ.-ի III եռամսյակի համեմատ` -95.40% կամ -45,548), Ucom` 12,324 (+26.46% կամ +2,579), Team Telecom` 6,476 (+40.57% կամ +1,869):

Թարմացվել է՝ 19.08.25, ուղղվել են տեխնիկական վրիպակի արդյունքում սխալ հրապարակված տվյալներ։

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14