Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
«Սև ուրբաթ»-ի ծախսերը մոտենում են 11 միլիարդ դոլարի՝ առցանց գնումների շնորհիվ
03/12/2024 14:47
Կիսվել

«Սև ուրբաթ»-ի ծախսերը մոտենում են 11 միլիարդ դոլարի՝ առցանց գնումների շնորհիվ

Այս տարի «Սև ուրբաթ» գնորդները ծախսել են ռեկորդային 10.8 միլիարդ դոլար՝ հիմնականում առցանց գնումների վրա։

Այդ ցուցանիշը 10%-ով ավելի է, քան անցյալ տարի և կրկնակի գերազանցում է 2017-ի ցուցանիշը, հաղորդում է NPR-ը: Առավոտյան ժամը 10-14-ն ընկած ժամանակահատվածում ուրբաթ օրը առցանց գնորդները ծախսել են 11.3 միլիոն դոլար, ըստ Adobe-ի:

«10 միլիարդ դոլարի սահմանն անցնելը էլեկտրոնային առևտրի մեծ նշաձող է «Սև ուրբաթի» համար, մի օր, որը նախկինում ավելի շատ կենտրոնացած էր խանութներում գնումների վրա», – ասում է Adobe Digital Insights-ի առաջատար վերլուծաբան Վիվեկ Պանդյան:

PYMNTS Intelligence-ի նոր հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ առցանց գնումները գերակշռում են մյուսների համեմատ։ «Սև ուրբաթին» գնորդների միայն 28%-ն է գնումներ կատարել բացառապես խանութներից, մինչդեռ սպառողների 72%-ը կատարել է գոնե մի քանի գնումներ էլեկտրոնային առևտրի միջոցով:

«Սև ուրբաթի» գնումների 69%-ը կատարվել է բջջային սարքերով, ինչը 1%-ով ավելի է անցյալ տարվա համեմատ:

Mastercard SpendingPulse-ի տվյալները, որոնք հրապարակվել են հանգստյան օրերին, ցույց են տվել, որ առցանց վաճառքներն այս տարի աճել են 14․6%-ով։

Վերջին մի քանի տարիների ընթացքում «Սև ուրբաթը դարձել է ոչ միայն մեկ օր, այլ մի ամբողջ ժամանակահատված, որի ընթացքում գնորդները կարող են շահավետ առաջարկներ գտնել», – ասվում է վճարային ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Խանութները, մինչդեռ, այս տարի ավելի դատարկ են եղել, պարզվել է NPR-ի զեկույցում: Sensormatic Solutions-ի տվյալները, որոնք հետևում են մանրածախ խանութների երթևեկությանը, ցույց են տալիս, որ խանութների թրաֆիկը նախորդ տարվա համեմատ նվազել է 8․2%-ով:

Սպառողները, կարծես, ավելի պատրաստ էին այցելել խանութներ, որոնք առաջարկում էին մեծ զեղչեր. ավելի շատ այցելուներ են նկատվել այն վայրերում, որտեղ գները իջեցվել են առնվազն 40%-ով, ասվում է զեկույցում: Օրինակ՝ Forever 21 խանութներում հերթեր էին, երբվ նրանք առաջարկեցին 50-ից 70% զեղչեր, մինչդեռ մրցակից H&M-ն ավելի քիչ աղմուկ բարձրացրեց, երբ առաջարկեց 30% զեղչ:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92