ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2024թ. III եռամսյակում կազմել են 25.19 մլրդ ՀՀ դրամ
2024թ. երրորդ եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 25.19 մլրդ ՀՀ դրամ։ 2023թ. նույն եռամսյակի ցուցանիշի համեմատ` 24.57 մլրդ ՀՀ դրամ, արձանագրվել է 2.52% կամ 619.67 մլն ՀՀ դրամով աճ։
Մասնավորապես, 2024 թվականի III եռամսյակում նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ Viva-ի եկամուտներն աճել են 313.61 մլն ՀՀ դրամով կամ 2.21%-ով և կազմել 14.49 մլրդ ՀՀ դրամ։ Team Telecom-ի եկամուտներն աճել են 250.48 մլն ՀՀ դրամով կամ 5.00%-ով և կազմել 5.26 մլրդ ՀՀ դրամ։ Իսկ Ucom-ի գործառնական եկամուտները աճել են 55.57 մլն ՀՀ դրամով կամ 1.03%-ով` կազմել 5.44 մլրդ ՀՀ դրամ։
2024 թվականի III եռամսյակում Viva-ի գործառնական ծախսերը կազմել են 7.30 մլրդ ՀՀ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 7.19 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 2.76 մլրդ դրամ։
Նույն ժամանակահատվածում Team Telecom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.51 մլրդ ՀՀ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.76 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 0.69 մլրդ դրամ։
Վերոնշայալ ժամանակահատվածում Ucom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.49 մլրդ ՀՀ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.94 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 1.72 մլրդ դրամ։

