Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
«ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ»-Ը  ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 8 ՄԼՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
23/04/2013 14:26
Կիսվել

«ՄԱՆՉՈ ԳՐՈՒՊ»-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 8 ՄԼՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Մինչև 2012 թվականը «Մանչո Գրուպ» ընկերությունն ալյուրի և հրուշակեղենի արտադրության ոլորտում ներդրել է 12 մլն դոլար, իսկ գինու, կոնյակի և մրգային օղիների արտադրություններում՝ 15 մլն դոլար: Այս մասին ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ընկերություն կատարած այցի շրջանակներում: Նշվել է, որ նախատեսվում է ևս 8 մլն դոլար ներդնել սառնարանային տնտեսության և մրգային պահածոների գործարանի կառուցման համար:

Ներկայում ընկերությունում աշխատում է 172 մարդ: 2013 թվականին նախատեսվում է աշխատատեղերի թիվն ավելացնել 100-ով:

Նշենք, որ «Մանչո Գրուպ»-ը զբաղվում է հացահատիկային բոլոր տեսակի կուլտուրաների` ցորենի, գարու, եգիպտացորենի խոշոր ներկրումով, ինչպես նաև տեղական արտադրանքի մթերումով և վերամշակումով, ալյուրի և հրուշակեղենի արտադրությամբ, մասնավորապես, ալյուր, սպիտակաձավար, մանրաձավար, ռահատ լոխում, վաֆլի, շոկոլադապատ թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ, կեքս, էկլեր, թռչնի կաթ, սառնաշաքար, կարամել, քաղցրանուշ, գետնանուշ, քաղցր և աղի ձողիկներ, մարմելադ, սուֆլե, շոկոլադե սալիկներ, իրիս, կոնֆետների հավաքածու, սառը սուրճ և այլն: Ընկերության կողմից շահագործվում է2 ալրաղաց, որոնց արտադրողականությունը կազմում է օրական 100 տոննա:

2008-2009թթ. «Մանչո Գրուպ»-ն ընդլայնել է իր արտադրությունը` կազմակերպելով նաև գինու և կոնյակի սպիրտի արտադրություն (հնեցում), խաղողի լավագույն տեսակներից դասական տեխնոլոգիայի միջոցով: Խաղողից ստացված գինու և կոնյակի հետ զուգահեռ ընկերությունը մթերում և արտադրում է բարձրորակ նռան գինի:

2011թ.-ից սկսած արտադրվում է նաև մրգային օղի, որը պատրաստվում է թթից, հոնից, ծիրանից, դեղձից և տանձից:

2012թ.-ի նոյեմբերից «Մանչո Գրուպ»-ի գինու, կոնյակի գործարանն իր տեսականիով ներկայացված է տեղական շուկայում:

Ընկերությունը 2012թ. ՀՀ պետական բյուջե է փոխանցել շուրջ 586.5 մլն դրամ` զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի 159-րդ տեղը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45