Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 419.00+1.00
OIL:  BRENT - 73.87-0.57 WTI - 70.62-0.52
COMEX:  GOLD - 2670.80-0.04 SILVER - 30.98-0.29
COMEX:  PLATINUM - 941.60+1.85
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 154.14+0.39 EUR/GBP - 1.0509-0.05
FOREX:  EUR/USD - 1.0509-0.05 GBP/USD - 1.268+0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43717.48-0.25 NASDAQ - 20173.89+1.24
STOCKS US: S&P 500 - 6074.08+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39457.49-0.03 TOPIX - 2738.33-0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 19795.49-0.88 SSEC - 3386.33-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 8262.05-0.46 CAC40 - 7357.08-0.71
STOCKS EUR:  DAX - 20313.81-0.45
16/12/2024  CBA:  USD - 393.82-0.19 GBP - 497.95-0.35
16/12/2024  CBA:  EURO - 413.08-0.16
16/12/2024  CBA:  GOLD - 33667.84-336.74 SILVER - 389.15-14.70
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայան են տեղադրել Ալավերդիի մանկապարտեզում
17/12/2024 12:18
Կիսվել

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայան են տեղադրել Ալավերդիի մանկապարտեզում

Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի 2024 թվականի համագործակցության շրջանակում վերջին կանգառը Ալավերդին է։ Քաղաքի Սանահին-Կայարան թաղամասի մանկապարտեզի կտուրին տեղադրվել է արևային կայան՝ նպաստելու մանկապարտեզի աշխատանքի կայունությանը։

Մանկապարտեզի վրա տեղադրվել է 10,44 կՎտ/ժ դրվածքային հզորության արևային կայան։ Ըստ նախորդ տարիների ցուցանիշների, մանկապարտեզում տարեկան շուրջ 5000 կՎտ/ժ էներգիա է ծախսվում, մինչդեռ նոր արևային կայանը հնարավորություն կտա արտադրելու տարեկան ավելի քան 13 000 կվտ/ժ էներգիա։ Գեներացված ավել հոսանքը հետագայում կօգտագործվի թե՛ ջեռուցման ծախսի փոխհատուցման, թե՛ հարակից համայնքային նշանակության օբյեկտների էկելտրասնուցման համար։ Օրինակներից մեկը հենց նույն շինության երկրորդ հարկում առաջիկայում սպասվող մշակույթի տունն է, որը կլինի համայնքի պատանիների համար տարբեր խմբակներ այցելելու, գրադարան հաճախելու և ժամանցի վայր։

«Այս տարի «Արևորդու» հետ համագործակցությամբ մենք մի քանի մանկապարտեզների համար արևային կայաններ ենք տեղադրել տարբեր համայնքներում, ու վստահ եմ, որ սա շատ կարևոր ու լավ ներդրում է այդ համայնքների ապագայի մեջ։ Ու խոսքը միայն էլեկտրականության խնայողության կամ բյուջեի խնայողության մասին չէ, այլ նաև երեխաների համար ամենալավ ու կայուն պայմաններ ստեղծելու, որ նրանք մեծանան ու զարգանան ավելի լավ պայմաններում՝ շրջապատված հոգատարությամբ», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«2024-ի ավերիչ ջրհեղեղը ծանր մարտահրավեր նետեց Ալավերդի համայնքին, ինչը էլ ավելի պիտի մոտիվացնի համայնքային զարգացման նախաձեռնություններ իրականացնող բոլոր կողմերին բնահեն լուծումներ փնտրել հետագա բոլոր գործողություններում ներդնելու համար։ Լիահույս ենք, որ Սանահին-Կայարան թաղամասի արևային կայանը կլինի կայուն համայնքի ձևավորման հերթական քայլը», – ասել է Արևորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Սանահին-Կայարան թաղամասի այս մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար, սակայն հետագայում ամբողջապես վերանորոգման դեպքում այն կկարողանա իր դռները բացել ավելի քան 100 երեխայի առաջ։

Ալավերդու Սանահին-Կայարան թաղամաս տանող կամուրջը այս տարվա գարնանը գետի վարարման արդյունքում ամբողջությամբ փլուզվել էր՝ ամիսներ շարունակ անհնարին դարձնելով կայանի տեղադրման աշխատանքները։ Կամրջի մասնակի վերանորոգման արդյունքում հնարավոր եղավ աշխատանքներն ավարտել տարվա ավարտին՝ 2025-ից թաղամասի մանկապարտեզին հնարավորություն տալով տնտեսելու ֆինանսական միջոցներ և ուղղել դրանք մանկապարտեզի զարգացման այլ նպատակներին։

16/12/2024
դրամ
Դոլար (USD)
393.82
-0.19
Եվրո (EUR)
413.08
-0.16
Ռուբլի (RUR)
3.78
-0.05
Լարի (GEL)
140.02
+0.30
33667.84
-336.74
Արծաթ
389.15
-14.70