Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ
19/12/2024 16:37
Կիսվել

Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ

Դեկտեմբերի 18-ին մեկնարկել է ամենամեծ, մասշտաբային ու հեքիաթային Big Christmas Market with Coca-Cola ցուցահանդես-տոնավաճառը։ Հարյուրավոր գունեղ, ամանորյա շնչով տաղավարներ, լույսեր ու տոնական շա՜տ բարձր տրամադրություն է Մերիդիան էքսպո կենտրոնում։ Ամենուր անակնկալներ են, խաղարկություններ ու նվերներ։

IDBank-ի, Իդրամի և idplus լոյալության հարթակի տաղավարում էլ թիմը դիմավորում էր հյուրերին ու պատմում տոնական բոնուսների մասին։ Տոնավաճառի գրեթե բոլոր տաղավարներում հնարավոր է վճարել Իդրամով և բոնուսներ ստանալ։ Իսկ տաղավարում անգամ տերմինալներ կան, որպեսզի հաճախորդները կարողանան լիցքավորել իրենց դրամապանակներն ու վճարումներ կատարել QR-ով՝ օգտվելով բացառիկ բոնուսներից։

Idplus պրոդուկտի գործառնական աջակցության ղեկավար Զինաիդա Մարտիրոսյանի խոսքով՝ Idplus լոյալության հարթակն արդեն բազմաթիվ գործընկերների և հաճախորդների համար սիրված է․ «Հաճախորդները պարզապես իրենց գնումների դիմաց բոնուսներ են ստանում` առօրյա գնումները դարձնելով շահավետ: Նոր տարին էլ, իհարկե, լավագույն առիթն էր մեր հաճախորդներին անակնկալներ մատուցելու. ամենաջերմ ու ընտանեկան տոնին ընդառաջ Big Christmas Market-ի շրջանակում մեր հաճախորդները գրեթե բոլոր տաղավարներից կարող են գնումներ կատարել և ստանալ 25% բոնուս, իսկ կուտակված բոնուսները կարող են հենց այս տոնավաճառի շրջանակում տաղավարներից գնումներ կատարելիս օգտագործել», – ասաց Զինաիդա Մարտիրոսյանը։

Իդրամի և IDBank-ի մարքեթինգի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը նշեց, որ բոնուսները միակ շահավետ առաջարկը չեն, որ ներկայացնում են ընկերությունները․ «Տոնավաճառի շրջանակում էլ գործելու է Rocket Line թվային ապառիկը, որ հնարավորություն կտա հաճախորդներին ցանկության դեպքում ավելի շատ գնումներ կատարել շահավետ առաջարկներով և հետաձգել վճարումները»։

Big Projects ընկերության մարքեթինգի և հաղորդակցության ղեկավար Դիանա Հարոյանն էլ ասաց, որ IDBank-ը, Իդրամն ու idplus-ը առաջին տարին չէ, որ համագործակցում են Big Projects-ի ինչպես այս տոնավաճառին, այնպես էլ մնացած բոլոր ցուցահանդեսներին․ «Big Christmas Market-ին ընկերություններն ամեն տարի միանում են և ամեն տարի մի նոր նվեր առաջարկում մեր այցելուներին ու տոնավաճառին», – նշեց Դիանա Հարոյանը։

Ի դեպ, IDBank-ը, Իդրամն ու idplus-ն այս տարի որպես հովանավորներ են միացել տոնավաճառին։

Հիշեցնենք նաև, որ տոնավաճառն այս տարի անցկացվելու է մինչև դեկտեմբերի 22-ը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6