
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Չինաստանի խոշորագույն ապահովագրական ընկերությունը՝ China Life Insurance-ը, ամփոփել է 2013 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթն աճել է 79%-ով և կազմել 10,1 մլրդ յուան (մոտ 1,6 մլրդ ԱՄՆ դոլար): Միևնույն ժամանակ, ընկերության զուտ ներդրումային շահույթն աճել է 37%-ով և կազմել 26,1 մլրդ յուան:
Հատկանշական է, որ տարեսկզբից China Life-ի արժեթղթերի գները կրճատվել է շուրջ 17%-ով: