ԲՐԻՏԱՆԱԿԱՆ LLOYDS BANKING ԽՈՒՄԲԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԵՌԱՆԱԼ ԻՍՊԱՆԻԱՅԻՑ
Բրիտանական խոշորագույն Lloyds Banking Group բանկային խումբը մտադիր է «հեռանալ» Իսպանիայից և այս երկրում գործող իր բիզնեսը վաճառել տեղական բանկերից մեկին՝ Banco Sabadell-ին: Գործարքի արդյունքում Lloyds Banking Group-ը մտադիր է դառնալ Banco Sabadell-ի 1,8% բաժնետեր:
Նշենք, որ վերլուծաբանները Lloyds Banking Group-ի «իսպանական» բիզնեսը գնահատում են շուրջ 1,8 մլրդ եվրո (1,52 մլրդ ֆունտ):
Նշենք, որ Lloyds Banking Group-ի բաժնետոմսերի շուրջ 40%-ը պատկանում է բրիտանական կառավարությանը:
2012 թվականին, 2011 թվականի համեմատ, բանկային խմբի կրած զուտ վնասը կրճատվել է մոտ երկու անգամ և կազմել 1,427 մլրդ ֆունտ: