Բիզնես

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Viva-ն և HouseNet-ը Արմավիրի մարզում. Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում
26/12/2024 17:06
Կիսվել

Viva-ն և HouseNet-ը Արմավիրի մարզում. Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում

Viva-ի հետ հնարավոր է զարգացնել սեփական ցանցը, ստեղծել բաժանորդային ընդհանուր բազա, ներկայացնել գրավիչ առաջարկ, գործել արդյունավետ կերպով և լինել նորարար: Ֆիքսված ինտերնետի և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող HouseNet ընկերությունը բավարարել է Viva-ի ներկայացրած պահանջներն ու համալրել «RED»-ի գործընկերների ցանկը:

Արդյունքում՝ «RED» սակագնային պլանն արդեն հասանելի է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում, ինչպես նաև Մրգաշատ, Նորապատ, Սարդարապատ, Լենուղի, Արմավիր, Նալբանդյան, Այգեշատ, Հայկավան, Ջրաշեն և Նոր Արտագերս գյուղերում։ «RED»-ի 3-ը 1-ում փաթեթները ներառում են ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ և բջջային կապ, ինչպես նաև «Иви» օնլայն կինոթատրոնի և «Kinodaran» հավելվածի հասանելիություն: Ֆիքսված ցանցն ընդլայնման փուլում է: Բաժանորդն օգտվում Viva-ի բջջային կապից, իսկ ֆիքսված օպերատորին ընտրում է իր հայեցողությամբ: «RED»-ը շահավետ փաթեթ է ընտանիքի համար:

Գործընկեր կազմակերպության ղեկավարները շրջայցով եղել են Նալբանդյանում՝ ազդարարելու համագործակցության մեկնարկը:

«Մարզերում կապի ենթակառուցվածքի համաչափ զարգացումն ու տարբեր ծառայությունների որակի ու հասանելիության ապահովումը մեզ համար առանցքային ուղղություններ են: Այդ նպատակով մենք ստեղծել ենք համագործակցային հարթակ, բաց՝ ֆիքսված կապի այն օպերատորների համար, որոնք բավարարում են որակի՝ Viva-ի սահմանած չափանիշները: Ծառայությունների համակցումից շահում են թե՛ ֆիքսված կապի օպերատորները, թե՛ բաժանորդները: Այսօր մեր նոր գործընկերոջ՝ HouseNet-ի հետ Արմավիրի մարզում ենք: Մենք շարունակում ենք ընդլայնել «RED» հարթակի աշխարհագրությունն ու գործընկերների ցանկը: Պատրա՛ստ եղեք անակնկալների», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«RED» սակագնային պլանն ունի երեք հիմնական և երեք մարզային փաթեթ: Հիմնական փաթեթներից կարող են օգտվել բոլոր հաճախորդները: Մարզային փաթեթները ստեղծվել են մարզաբնակ ընտանիքների կարիքների գնահատման հիման վրա: Դրանք առաջարկում են բաժանորդագրության առավել մատչելի տարբերակներ:

«Viva-ի «RED» սակագնային փաթեթները HouseNet-ի ռազմավարական ուղղվածության պարզ և համոզիչ արտացոլումն են՝ տեխնոլոգիական առաջընթացի հնարավորությունները հասանելի դարձնել մարզերի բնակիչներին: Մեզ համար սա ոչ միայն արժեքավոր համագործակցություն է, այլև Հայաստանի թվային էկոհամակարգի զարգացմանը աջակցելու կարևոր առաքելություն: Մենք հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում ծառայությունների հասանելիությանը գյուղական և սահմանամերձ շրջաններում, որտեղ մեր նորարարական լուծումներն առավել մեծ նշանակություն ունեն։ Նախաձեռնությունը միտված է ապահովել, որ այս տարածքների բնակիչներն ավելի լայն հնարավորություններ ունենան օգտվելու ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից՝ նպաստելով նրանց կրթական, բիզնես և սոցիալական ներառմանը։

HouseNet-ը վճռական է հասնել ցանկալի արդյունքների՝ շարունակական ներդրումներ կատարելով մարզերի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ այս նախագիծը ոչ միայն արդյունավետ կլինի, այլև մեծ պահանջարկ կվայելի», – նշել է HouseNet-ի համահիմնադիր Գևորգ Գադուկյանը:

Ավելի վաղ «RED» սակագնային պլանից օգտվելու հնարավորություն են ունեցել Շիրակում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Կոտայքում, Արարատում և Երևանում:

«RED» սակագնային պլանից օգտվելու համար Viva-ի կանխավճարային բաժանորդները կարող են ուղարկել իրենց նախընտրած տարբերակի USSD հրահանգը, իսկ Հայաստանի այլ օպերատորների կանխավճարային և հետվճարային բաժանորդները՝ օգտվել համարի տեղափոխելիության ծառայությունից, ապա միանալ «RED»-ին: «RED» սակագնային պլանի ընթացիկ փաթեթից մեկ այլ փաթեթի անցում կատարելու հնարավորություն ևս կա

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65