![Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը 2024-ին աճել է 955 միլիոն դոլարով](https://b24.am/pub/uploads/2025/01/285437997_52_522_1996_1980_1920x0_80_0_0_e1295b1baa45f0a1714e1f34b9a02041-1280x960.jpg)
Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը 2024-ին աճել է 955 միլիոն դոլարով
2024 թվականին «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կարողությունն աճել է 955 միլիոն դոլարով՝ հասնելով 7.55 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկում վրացի գործարարը ներկայումս 387-րդն է:
Իվանիշվիլին Վրաստանի ամենահարուստ մարդն է: Նա իր կարողությունը վաստակել է հետխորհրդային Ռուսաստանում սեփականաշնորհված ակտիվներից, որոնց մեծ մասը վաճառել է մինչև 2012 թվականին քաղաքականություն մտնելը:
Ըստ Bloomberg-ի՝ նրա հարստության հիմնական աղբյուրները կանխիկ գումարն է, անշարժ գույքը և մասնավոր ներդրումները, այդ թվում՝ մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ արվեստի հավաքածուն: