Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
2025-ին Apple-ը կթողարկի իր գերբարակ մոդելը՝ iPhone 17 Air
10/01/2025 17:51
Կիսվել

2025-ին Apple-ը կթողարկի իր գերբարակ մոդելը՝ iPhone 17 Air

Նոր տարին կարող է բերել iPhone-ի դիզայնի ամենակարևոր թարմացումներից մեկը iPhone X-ից հետո, որը թողարկվել է մոտ յոթ տարի առաջ: Լուրեր են շրջանառվում, որ Apple-ը պատրաստվում է թողարկել բոլորովին այլ iPhone 17 Air՝ համեմատած վերջին մի քանի տարիների սարքերի հետ՝ շատ ավելի բարակ, էկրանի նոր չափսերով և վերափոխված տեսախցիկով: Բացի դրանից, սպասվում է ևս երեք մոդել՝ iPhone 17, iPhone 17 Pro և iPhone 17 Pro Max։ Նոր շարքում 17 Plus մոդել չի լինի, քանի որ Apple-ը կհրաժարվի դրանից ցածր վաճառքի պատճառով:

Ամենաինտրիգային մոդելը iPhone 17 Air-ն է: Բազմաթիվ ինսայդերներ նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչպես է iPhone 17 Air-ը տեղավորվելու iPhone-ի շարքում: Օրինակ, TF International Securities-ի ամենահեղինակավոր վերլուծաբան Մինգ-Չի Կուոն չի հավատում, որ iPhone 17 Air-ն ավելի թանկ կամ ավելի լավը կլինի, քան Pro մոդելները: The Wall Street Journal-ի աղբյուրների վերջին տեղեկությունների համաձայն՝ Air-ի գինը կլինի բազային iPhone 17-ի և առաջատար iPhone 17 Pro-ի միջին գնային մակարդակում:

IDram

Air-ին վերագրվում է նաև iPhone 17 Slim անվանումը: Երկու տարբերակներն էլ մատնանշում են ավելի բարակ պատյան, սակայն երաշխիք չկա, որ Apple-ը կգնա այդ ճանապարհով:

Հայտնի ինսայդեր և Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանի խոսքով՝ iPhone 17 Air-ը մոտ երկու միլիմետրով ավելի բարակ կլինի, քան iPhone 16 Pro-ն, որն ունի 8.25 մմ հաստություն: Սպասվում է, որ iPhone 17 Air-ը կունենա 6.25 մմ տրամագիծ: Այս հաստությամբ iPhone 17 Air-ը կլինի պատմության ամենաբարակ iPhone-ը: Առայժմ այս պայմանական մրցույթում առաջատարը 6.9 մմ շրջանակի հաստություն ունեցող iPhone 6-ն է:

Քանի որ սմարթֆոնը շատ բարակ է լինելու, սպասվում է, որ այն չի ունենա ներքևի բարձրախոս, մինչդեռ ներկայիս iPhone-ներն ունեն երկու բարձրախոս՝ մեկը վերևում, մեկը՝ ներքևում: Կուոն կարծում է, որ iPhone 17-ը կունենա տիտան-ալյումինե խառնուրդից շրջանակ, ինչպես 2023 և 2024 թվականների iPhone-ների Pro տարբերակները:

Այլ տեսք կունենա նաև տեսախցիկը: Ենթադրվում է, որ ետևի տեսախցիկի մոդուլը հորիզոնական կլինի, ինչպես Google Pixel 9 Pro-ն և 9 Pro XL-ը:

Ակնկալվում է նաև, որ iPhone 17 Air-ը կլինի առաջին iPhone-ներից մեկը՝ սեփական 5G մոդեմով: Մինչդեռ iPhone 17-ի մյուս մոդելները կշարունակեն օգտագործել Qualcomm մոդեմները: Apple-ի մոդեմը կկարողանա տվյալներ ներբեռնել ավելի պակաս արագությամբ, քան Qualcomm-ի մոդեմները:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69