Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Fastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից
16/01/2025 15:10
Կիսվել

Fastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից

Fastex-ն ստացել է «Թվային ֆինանսական ակտիվներ» (Virtual Financial Assets – VFA) 4-րդ դասի արտոնագիր Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի (Malta Financial Services Authority – MFSA) կողմից։ Լիցենզավորման գործընթացում MFSA-ն ուսումնասիրել է Fastex-ի գործունեության վերաբերյալ ծավալուն տվյալներ, ներառյալ՝ ֆինանսական կայունությունը, ռիսկերի գնահատումը, կորպորատիվ կառավարման սկզբունքները, ինչպես նաև կառուցվածքային և գործառույթային մի շարք առանձնահատկություններ։

Fastex-ի VFA  4-րդ դասի արտոնագիրը թույլ կտա առաջարկել ծառայությունների առավել լայն շրջանակ, այդ թվում.

  • Ակտիվների պահառություն և ներկայացուցչական ծառայություններ
  • Գործարքների կատարում այլ անձանց անունից
  • Թվային ակտիվների տեղաբաշխում
  • Գործարքների ընդունում և փոխանցում
  • VFA փոխանակման հարթակի գործարկում
  • Փոխանցման ծառայություններ

«MFSA-ի VFA 4-րդ դասի արտոնագրի հաստատումը Fastex-ի համար կարևոր քայլ է։ Այս կերպ մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք Fastex-ի պատրաստակամությունը՝ հետևելու սահմանված օրենսդրական կարգավորումներին և անցում կատարելու MiCA-ի (Markets in Crypto Assets Regulation) սահմանած չափորոշիչներին», – նշել է Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը։

Ի լրումն Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից (MFSA) ստացված արտոնագրի՝ Fastex-ն ստացել է Դուբայի Թվային ակտիվների կարգավորող մարմնի կողմից  (VARA)   նախահաստատում և որպես թվային ակտիվների փոխանակման հարթակ գրանցված է Լիտվայում։

Malta Financial Services Authority-ն Մալթայում գործող ֆինանսական ծառայություններ կարգավորող միակ մարմինն է։ MFSA-ն զբաղվում է ֆինանսական կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, միջնորդ կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների օրենսդրական կարգավորումներով։ 2018 թ.-ից MFSA-ն զբաղվում նաև է Թվային ակտիվներով ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության կարգավորմամբ և վերահսկմամբ։

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2