Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Renault-ը Չինաստանում բացում է էլեկտրական մեքենաների զարգացման իր առաջին կենտրոնը
22/01/2025 16:36
Կիսվել

Renault-ը Չինաստանում բացում է էլեկտրական մեքենաների զարգացման իր առաջին կենտրոնը

Ֆրանսիական Renault ավտոարտադրողը Չինաստանում բացել է էլեկտրական մեքենաների հետազոտման և զարգացման իր առաջին կենտրոնը: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Լուկա դե Մեոն:

Կենտրոնը գտնվում է Շանհայում և ներկայումս աշխատանքով է ապահովել 150 անձի:

Կենտրոնը մասնագիտացած է եվրոպական շուկայի համար էլեկտրական մեքենաների մշակման ուղղությամբ: Նրա նախագծերից է Twingo E-Tech էլեկտրական մեքենայի նախատիպը, որը 20000 եվրոյից ցածր գնով շուկա դուրս կգա 2026 թվականին:

Renault-ի ղեկավարը բարձր է գնահատել Չինաստանի էլեկտրական մեքենաների արդյունաբերության զարգացման արագությունը, ծախսերի արդյունավետությունը և առաջադեմ տեխնոլոգիաները՝ ընդգծելով եվրոպական ավտոարտադրողների համար չինական էկոհամակարգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը: Նա նշել է, որ այդ կենտրոնի ստեղծումը նպատակ ունի ներառել այդ առավելությունները եվրոպական շուկայի համար Renault-ի զարգացումներում և ամրապնդել ընկերության համաշխարհային մրցունակությունը:

Ռեգո Ինշուրանս

Կենտրոնը ներառում է մասնագիտացված խմբեր, որոնք կենտրոնացած են ճարտարագիտության, գնումների և ծախսերի հաշվառման վրա: Դրա հիմնական խնդիրներն են շուկայի վերլուծությունը, մատակարարների ցանցի ձևավորումը, մեքենաների և համակարգերի զարգացումը, ինչն օգնում է արագացնել Renault-ի արտադրանքի ստեղծման գործընթացը:

Դե Մեոն նաև մատնանշել է մարտկոցների տեխնոլոգիայի ոլորտում Չինաստանի առաջընթացը և ասել, որ Renault-ն ամրապնդում է իր գործընկերությունը CATL-ի՝ չինական մարտկոցների խոշորագույն արտադրողի հետ:

Խոսելով չինական ավտոարդյունաբերության առաջատար ձեռնարկությունների մասին՝ Renault-ի ղեկավարը նշել է, որ իրենց համար դրանք ինչպես մրցակիցներ են, այնպես էլ ոգեշնչման աղբյուրներ:

Հիշեցնենք՝ Renault-ի համաշխարհային վաճառքը 2024 թվականին աճել է 1.3%-ով՝ գերազանցելով 2.26 միլիոն ավտոմեքենան:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73