Ճապոնիան և Intel-ը կստեղծեն հաջորդ սերնդի քվանտային համակարգիչ
Առաջատար արդյունաբերական գիտության և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը և ամերիկյան Intel տեխնոլոգիական կորպորացիան ստորագրել են համագործակցության հուշագիր՝ հաջորդ սերնդի քվանտային համակարգչի մշակման համար: Այս մասին հայտնում է Nikkei Asia-ն՝ հղում անելով աղբյուրներին:
Մշակման համար կպահանջվի մոտ 65.3 միլիոն դոլար: Սարքի ստեղծման աշխատանքները կսկսվեն այս տարվա գարնանը:
Հիշեցնենք՝ վերջերս քվանտային համակարգչի հզորության բարձրացումը հայտնվել է նաև Ռուսաստանի օրակարգում: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ դա իրենց ռազմավարական նպատակներից է: Նա հավելել է, որ կառավարությունը նպատակ ունի «ընդլայնել միկրոէլեկտրոնիկայի արտադրության սարքավորումների արտադրությունը և մեծացնել ռուսական քվանտային համակարգչի հզորությունը»:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։