Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ի՞նչ ծառայություններ են նախընտրել Viva-ի բաժանորդներն Ամանորին
10/02/2025 19:49
Կիսվել

Ի՞նչ ծառայություններ են նախընտրել Viva-ի բաժանորդներն Ամանորին

Ինտերնետի ակտիվության համաշխարհային աճի միտումին համընթաց՝ Viva-ի բաժանորդներն օրեցոր ավելի շատ են նախընտրում տարատեսակ մեսինջերներ ու հավելվածներ, և այս առումով նույնպես՝ տոնական օրերը բացառություն չէին:

Դրա հետ մեկտեղ՝ Viva-ի շատ բաժանորդներ դեռևս շարունակում են շփվել հեռախոսով, զանգահարել հարազատներին, ընկերներին և գործընկերներին՝ հատկապես ամանորյա տոներին։ Այս տարի ևս կատարված զանգերի քանակը նախորդ համեմատ մնացել է գրեթե անփոփոխ:

Ստորև ներկայացված են տվյալներ, որոնք ցույց են տալիս 2024 թ․ դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2025 թ. հունվարի 1-ին կատարված զանգերի ու սպառած ինտերնետ թրաֆիկի ծավալներն ու համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանահատվածի հետ, ինպես նաև՝ բաժանորդների նախասիրություններն ու հիմնական միտումները:

Մեսինջերները՝ ըստ թրաֆիկի սպառման տարվա Մեսինջերների օգտագործումով պայմանավորված՝ ինտերնետ թրաֆիկի աճը կազմել է գրեթե 25%:

Ստորև ներկայացված են առաջատար մեսինջերները՝ ըստ ինտերնետի սպառման ծավալի.

  1. WhatsApp՝ Ամանորի գիշերը նախորդ տարվա համեմատ օգտագործումն աճել է 43%-ով
  2. Viber՝ զիջել է նախորդ տարվա առաջատար դիրքը
  3. Facebook Messenger – շարունակում է պահպանել երրորդ տեղը
  4. Snapchat՝ ցույց է տվել թրաֆիկի ռեկորդային 74% աճ
  5. Telegram – օգտատերերի բազան ավելացրել է 20%-ով

Վերջին երկուսը՝ Snapchat-ն ու Telegram-ը, դեռևս զիջում են առաջին եռյակին սպառման ծավալներով, սակայն ցուցաբերում են օգտատերերի թվի և թրաֆիկի աճի բարձր տեմպեր:

Առավել շատ օգտագործված սոցիալական ցանցերը տոների ժամանակ

Ամանորյա տոների ընթացքում Viva-ի բաժանորդները սոցիալական ցանցերում ակտիվորեն կիսվում էին պահերով, շնորհավորանքներով և վառ հիշողություններով։ Առաջատարներն են.

  1. Instagram — ընտանեկան ընթրիքների և ամանորյա ճամփորդությունների լուսանկարներն ու պատմությունները՝ օգտատերերի էջերում:
  2. TikTok – մարտահրավերները, պարերը և զվարճալի տեսանյութերը դարձել են ամանորյա տրամադրության անբաժանելի մասը:
  3. Facebook — ավանդական շնորհավորանքներ, տարվա հետահայաց և ջերմ գրառումներ՝ ձեռքբերումների ու ապագայի պլանների մասին։

Սոցիալական ցանցերը շարունակում են մնալ հաղորդակցության կարևոր մաս՝ միավորելով Viva-ի բաժանորդների, անկախ հեռավորությունից:

Ո՞ր հավելվածներով են Viva-ի բաժանորդները դիտել թվային բովանդակություն տոնական օրերին.

Ամանորյա օրերը հիանալի ժամանակ են ֆիլմեր և սերիալներ դիտելու համար: Բաժանորդագրությամբ տեսաձայնային բովանդակություն առաջարկող ամենաօգտագործված հավելվածներում այս տարի նույնպես ունենք բաժանորդների նախընտրությունների փոփոխություն.

  • Հայկական Kinodaran-ը դարձել է նոր ֆավորիտ հայալեզու օրիգինալ կոնտենտի շնորհիվ:
  • Kinopoisk-ն էլ իր հերթին շարունակում է մնալ ուժեղ մրցակից՝ առաջարկելով մեծաթիվ ֆիլմեր, սերիալներ և սեփական արտադրության բովանդակություն

Բացի դրանցից, Ամանորի օրերին դիտել են նաև Иви, Netflix, Apple TV+ հավելվածների բովանդակությունը։

Ամանորի նախաշեմին՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին և 2025-ի հունվարի 1-ին Viva-ի ցանցում բաժանորդները խոսել են շուրջ 70․8 մլն րոպե: Ընկերության ցանցը սպասարկել է ավելի քան 43,1 միլիոն զանգ: Նշված օրերին Viva-ի ցանցը սպասարկել է ավելի քան 7.4 մլն կարճ հաղորդագրություն: Ըստ էության՝ զանգերի ու կարճ հաղորդագրությունների քանակը գրեթե անփոփոխ է մնացել:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69