ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ՝ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ
«Վորլդ Վիժն Հայաստան»-ը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դպրոցների ավարտական դասարանների համար կազմակերպում է մասնագիտական կողմորոշման էքսկուրսիաներ, որի նպատակն է երեխաներին ծանոթացնել տարբեր մասնագիտությունների առանձնահատկություններին, ինչը կօգնի երեխաներին մասնագիտության ընտրության հարցում:
Այս նպատակով ընկերությունն ընտրել է Զարգացման Հայկական Բանկը, որտեղ երեխաները կծանոթանան ֆինանսաբանկային համակարգի յուրահատկություններին, ծառայություններին, Զարգացման Հայկական Բանկի կառուցվածքին, գործունեությանը, բանկի աշխատակցից պահանջվող գիտելիքներին և հմտություններին:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Զարգացման Հայկական Բանկից՝ էքսկուրսիաները բանկում տեղի են ունեցել մայիսի 8-ին և 15-ին: Նախատեսվում են էքսկուրսներ նաև մայիսի 17-ին և 20-ին: