Բիզնես

USD BUY - 392.00-0.50 USD SELL - 396.00+0.00
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 417.00+2.00
OIL:  BRENT - 74.31-0.16 WTI - 70.21-0.06
COMEX:  GOLD - 2952.50+0.10 SILVER - 33.01+0.55
COMEX:  PLATINUM - 993.30+0.65
LME:  ALUMINIUM - 2688.00-1.45 COPPER - 9559.00-0.05
LME:  NICKEL - 15517.00-0.94 TIN - 33677.00+0.84
LME:  LEAD - 2008.50+0.80 ZINC - 2928.00+0.33
FOREX:  USD/JPY - 149.39+0.07 EUR/GBP - 1.0517+0.56
FOREX:  EUR/USD - 1.0517+0.56 GBP/USD - 1.2675+0.36
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 43428.02-1.69 NASDAQ - 19524.01-2.20
STOCKS US: S&P 500 - 6013.13-1.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 38776.94+0.00 TOPIX - 2736.53+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23341.61-0.58 SSEC - 3373.03-0.18
STOCKS EUR:  FTSE100 - 8659.37-0.04 CAC40 - 8154.51+0.39
STOCKS EUR:  DAX - 22287.56-0.12
24/02/2025  CBA:  USD - 393.90-0.51 GBP - 497.97-0.80
24/02/2025  CBA:  EURO - 412.81+0.14
24/02/2025  CBA:  GOLD - 37159.00-21.00 SILVER - 417.03-2.19
Garant Logistics-ն իրականացրել է Չինաստան-Հայաստան ցամաքային նոր երթուղով առաջին բեռնափոխադրումը
24/02/2025 21:20
Կիսվել

Garant Logistics-ն իրականացրել է Չինաստան-Հայաստան ցամաքային նոր երթուղով առաջին բեռնափոխադրումը

Garant Logistics ընկերությունն ապահովում է ամբողջական լոգիստիկ աութսորսինգ ծառայություններ եվրոպական, ասիական, ԱՊՀ, ԵԱՏՄ երկներում, մատակարարման շղթայի կառավարման (Supply Chain Management) շնորհիվ ծառայությունները հասանելի դարձնում մեկ պատուհան սկզբունքով։

Ընկերությունը Չինաստան-Հայաստան և Հայաստան-Չինաստան ուղղությամբ իրականացնում է 3 տեսակի բեռնափոխադրում՝ ծովային, օդային, ցամաքային։

Ծովային տրանսպորտը լավագույն տարբերակն է խոշոր և ծավալուն բեռների առավել երկար տարածություններում տեղափոխման համար: Garant Logistics-ը համագործակցում է առաջատար ծովային գծերի հետ՝ ապահովելով Չինաստանի և Ասիական այլ պետությունների ցանկացած քաղաքներից և նավահանգիստներից բեռների հուսալի, ապահով ու ժամանակին առաքում Հայաստան, նաև հակառակ ուղությամբ՝ դեպի Ասիական երկրներ։

Ծովային փոխադրումներ իրականացնելիս Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում նաև նոր զարգացող նավահանգիստներին. 2024 թվականին Garant Logistics-ը ծավալուն աշխատանք մեկնարկեց՝ Իրանի Չաբահար նավահանգստի օգտագործման հեռանկարների գնահատման համար։

«Այս նավահանգիստը, լինելով Իրանի միակ ոչ սանկցիոն օվկիանոսային նավահանգիստը, մեծ ներուժ ունի և կարող է դառնալ Հայաստանի, Չինաստանի և Հնդկաստանի միջև առևտրային հարաբերությունների զարգացման կարևոր հանգույց»,-նշում է Garant International Group ընկերությունների խմբի հիմնադիր Արամ Նիկողոսյանը և հավելում. «Համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումից հետո Չաբահար նավահանգիստը մեծ հետաքրքրություն կներկայացնի հայկական բիզնեսի և լոգիստիկ ընկերությունների համար՝ դառնալով կարևոր հարթակ արտաքին աշխարհի հետ առևտրային կապերի խորացման համար: 2024 թվականինն դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն Հայաստանի պատվիրակության այցի շրջանակում մեր ընկերությունը Չաբահար ազատ տնտեսական գոտում կնքեց հուշագիր, որն արդեն համագործակցության ավելի մեծ հորիզոններ կբացի դեպի Ասիական երկրներ առևտրաշրջանառության զարգացման ճանապարհին»։

Garant Logistics-ն իրականացրել է Չինաստան-Հայաստան ցամաքային նոր երթուղով առաջին բեռնափոխադրումը

Garant Logistics-ն օդային փոխադրումներն առաջարկում է առավել արագ առաքումներ իրականացնելու դեպքում։ Համագործակցելով առաջատար ավիաընկերությունների հետ՝ ընկերությունն ապահովում է էքսպրես առաքում, ինչպես նաև արժեքավոր և արագ փչացող ապրանքների փոխադրում: Ընկերության մասնագետները մշակում են օպտիմալ երթուղիներ և ապահովում օպերատիվ մաքսային ձևակերպում, ինչը նվազեցնում է առաքման ժամկետները և պահպանում ապրանքների որակը։

Ցամաքային փոխադրումների ուղղությամբ Garant Logistics-ն էական ձեռքբերում ունի. 2024 թվականին  մաշտաբային աշխատանքի շնորհիվ այսօր հաճախորդներին կարողանում  է ապահովել արագ բեռնափոխադրումներ՝ Չինաստանի ցանկացած քաղաքից դեպի Հայաստան՝ հիմնականում օգտագործելով Չիանստանի ցամաքային ելքերից Խորգոս և Կաշգար անցակետերը.

«Վերջինս մեզ համար իրապես մարտահարվեր էր, քանի որ նախկինում այդ երթուղով բեռնափոխադրումներ իրականացնելու փորձ չկար։ Հաշվի առնելով այս անցակետի կարևորությունն ու առավելությունը և հատկապես Խորգոս ցամաքային անցակետի գերծանրաբեռվածությունը, մեր թիմը կազմեց խնդիրների արձանագրում և մշակեց դրանց լուծման ճանապարհային քարտեզ։ Հիմա կարող եմ արձանագրել, որ այս պահին մենք իրականացրեցինք նախադեպը չունեցող, ամենաարագ բեռնափոխադրման ժամկետներով  առաջին առաքումը Չինաստանի Շանհայ քաղաքից դեպի Երևան քաղաք։ Սկսած Չինաստանի ցանկացած վայր բեռնատարի տրամադրումից, էքսպորտի և առաքման տրանզիտային անցակետերում ձևակերպումից մինչև պատվիրատուի կողմից նշված վերջնական առաքման հասցե  գործընթացը կոորդինացվում է մեր թիմի կողմից, որի անդամները գտնվում են ոչ միայն Հայաստանում այլև Չինաստանում ու տրանզիտ այլ երկրներում։ Առաքման ժամկետների վրա կան բազմաթիվ ազդող հանգամանքներ և բաղադրիչներ, և կախված դրանցից՝ բեռը Շանհայից Հայաստան կարող է հասնել 20-30 օրում»։

Garant Logistics-ն իրականացրել է Չինաստան-Հայաստան ցամաքային նոր երթուղով առաջին բեռնափոխադրումը

Չինաստանից Հայաստան ցամաքային երթուղիները՝ Միջին Ասիայի և Իրանի միջոցով, թույլ են տալիս առաքել ապրանքները ամենակարճ ժամանակում։ Ավանդական ծովային փոխադրումների համեմատ՝ այս մեթոդը կրճատում է առաքման ժամանակը 30-40%-ով։ Ցամաքային երթուղիներն ավելի մեծ անկախություն և ճկունություն են ապահովում ծովային նավահանգիստներում հաճախակի ուշացումներից, ավիափոխադրումների խափանումներից և այլ արտաքին գործոններից։ Նմանատիպ փոխադրումները թույլ են տալիս օպտիմալացնել լոգիստիկ ծախսերը, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի փոքր և միջին բիզնեսի համար։

Ցամաքային երթուղիների զարգացումը խթանում է արտահանումը և ներմուծումը, ստեղծում աշխատատեղեր և ներգրավում ներդրումներ։ Նշենք նաև, որ Garant Logistics ընկերությունը ակտիվորեն մասնակցում է «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի զարգացման հետ կապված նախաձեռնություններին, ինչը ուժեղացնում է Հայաստանի տարանցիկ ներուժը։

Կարևոր է նշել, որ Հայաստանն ունի մեծ ներուժ և պատշաճ կազմակերպման դեպքում կարող է դառնալ Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների փոխադրման կարևոր լոգիստիկ հանգույց:

Garant Logistics-ն իրականացրել է Չինաստան-Հայաստան ցամաքային նոր երթուղով առաջին բեռնափոխադրումը

Garant International Group ընկերությունների խմբի մաս են կազմում Garant Լogistics և Tower International Consultants, Garant Sepdition ընկերությունները։ Garant Լogistics ընկերությունը շուրջ մեկ տասնամյակ է՝ գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 100 երկրում, մատուցում չորրորդ կարգի լոգիստիկայի (𝟒𝐏𝐋) աութսորսինգ ծառայություններ՝ լոգիստիկ ռազմավարության մշակումից, ծախսերի օպտիմալացումից մինչև  բիզնես  գործընթացների ամբողջական շղթայի ապահովում, ավտոմոբիլային, ծովային, երկաթուղային, օդային, մուլտիմոդալ բեռնափոխադրումներ, պահեստային լոգիստիկա, մաքսային բրոքերական ծառայություններ, որոնք հասանելի են Հայաստանում, Վրաստանում,  Եվրոպայում,  ԵԱՏՄ, Ասիական և այլ երկրներում։

«Որպես լոգիստիկայի  աութսորսինգային ընկերություն, Garant Logistics-ը  բիզնեսի համար  իր ամբողջ  լոգիստիկ շղթայի կազմակերպիչն է, ներգրավված է ոչ միայն բիզնեսի տրանսպորտային լոգիստիկ ծառայությունների իրականցման գործում, այլև պատասխանատու է մատակարարման շղթայի նախագծման  և պլանավորման, ինչպես նաև ընկերությունում լոգիստիկ բնույթի բիզնես գործընթացերի կառավարման համար։

Garant Լogistics-ն իր ծառայությունների ամբողջական  փաթեթով հասանելի է նաև Հայաստանից դուրս. Վրաստանում արդեն գործում է Garant International Group-ը, Եվրոպայում՝  Garant Sepdition տրանսպորտային ընկերությունը։ Ընկերության թիմի ներուժն ու հնարավորությունները թույլ են տալիս բեռնափոխադրումների ծառայություններով   աշխարհի մակարդակով 80% և ավելի  ծածկույթ սպասարկել:

Garant International Group ընկերությունների խմբի կազմի Tower International Consultants ընկերությունը սպասարկում է հայկական և միջազգային խոշոր և հեղինակաոր ընկերութոյւնների և մասնագիտացված է հայկական և միջազգային ընկերություններին հաշվապահական և հարկային աութսորսինգ (աշխատավարձի հաշվարկ, Employer of Records), իրավաբանական խորհրդատվական (կորպորատիվ իրավունք), ինչպես նաև բիզնես խորհրդատվական ծառայությունների տրամադրման ոլորտում։

24/02/2025
դրամ
Դոլար (USD)
393.90
-0.51
Եվրո (EUR)
412.81
+0.14
Ռուբլի (RUR)
4.48
+0.02
Լարի (GEL)
139.68
-1.11
37159.00
-21.00
Արծաթ
417.03
-2.19