
Մեծ Բրիտանիայի կարգավորիչը որևէ սպառնալիք չի գտել Microsoft-OpenAI համագործակցության մեջ
Մեծ Բրիտանիան ավարտել է Microsoft Corp.-ի և OpenAI-իհամագործակցության իր վերանայումը: Եզրակացվել է, որ այս համագործակցությունն իրենից վտանգ չի ներկայացնում Մեծ Բրիտանիայում մրցակցության համար:
Կարգավորող մարմինը կարծում է, որ Microsoft-ի խոշոր ներդրումները OpenAI-ում զգալի ազդեցություն են ունեցել, սակայն չեն հանգեցրել AI ընկերության վերահսկողության փոփոխության:
Գործընկերության վերանայման ծրագիրը մեկնարկել էր 2023 թվականի դեկտեմբերին և նախատեսում էր գնահատել՝ արդյոք Microsoft-ը ձեռք է բերել վերահսկողություն OpenAI-ի նկատմամբ, որը կարող է ստեղծել պոտենցիալ մրցակցության խնդիրներ: Մասնավորապես, կարգավորիչը կարծում էր, որ Microsoft-ը կարող է սահմանափակել մրցակիցների մուտքը OpenAI-ի առաջատար մոդելներ։
Microsoft-ը ChatGPT ծրագրավորողի ամենամեծ ներդրողն է, որն ընդհանուր առմամբ ընկերությունում ներդրել է ավելի քան 13 միլիարդ դոլար, այդ թվում՝ 10 միլիարդ դոլար 2023 թվականի հունվարին:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։