
Adobe-ն առաջին եռամսյակում եռապատկել է զուտ շահույթը
Ամերիկյան Adobe Inc.-ը՝ պատկերազարդման ծրագրային ապահովման աշխարհի խոշորագույն մշակողը 2025 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում գրեթե եռապատկել է իր զուտ շահույթը, իսկ եկամուտը հասել է ռեկորդի:
Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 28-ին ավարտված ֆինանսական եռամսյակի զուտ եկամուտը կազմել է 1.811 միլիարդ դոլար կամ 4.14 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 620 միլիոն դոլարի կամ 1.36 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց։ Ճշգրտված շահույթը մեկ բաժնետոմսի դիմաց 4.48 դոլարից աճել է մինչև 5.08 դոլար:
Եկամուտն աճել է 10.3%-ով և կազմել 5.714 միլիարդ դոլար։ Ընկերության արտադրանքի բաժանորդագրությունների վաճառքից հասույթն աճել է 11.5%-ով և հասել 5.483 միլիարդ դոլարի։
FactSet-ի կողմից հարցված փորձագետները միջին հաշվով գնահատել են ընկերության զուտ եկամուտը 3.90 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց՝ 5.66 միլիարդ դոլար ընդհանուր հասույթով:
Adobe-ն ակնկալում է, որ երկրորդ եռամսյակի եկամուտը կկազմի 5.77-5.82 միլիարդ դոլարի սահմաններում, զուտ շահույթը կկազմի 3.80-3.85 միլիարդ դոլար մեկ բաժնետոմսի դիմաց, իսկ ճշգրտված շահույթը կկազմի 4.95-5 միլիարդ դոլար: Վերլուծաբանները կանխատեսում են միջինը 5.8 միլիարդ դոլար եկամուտ:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։