
Պավել Դուրովը հաստատել է, որ Ֆրանսիայից վերադարձել է ԱՄԷ
Telegram-ի համահիմնադիր, գործարար Պավել Դուրովը հաստատել է, որ Ֆրանսիայից վերադարձել է ԱՄԷ: Նրա դատավարությունը շարունակվում է Դուբայում:
Այս մասին նա գրել է իր բլոգում:
«Ինչպես գուցե լսել եք, ես վերադարձել եմ Դուբայ՝ Ֆրանսիայում անցկացրած ամիսներից հետո՝ Telegram-ով հանցավոր գործունեության հետ կապված հետաքննությամբ պայմանավորված: Գործընթացը շարունակվում է, բայց ես ուրախ եմ վերադառնալ տուն», – գրել է գործարարը: