Բիզնես

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
07/06/2013 17:30
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

Մոսկվայում կազմակերպված՝ «Սոցիալական առաջընթացի միջոցները և բիզնեսի կայուն զարգացումը» («Социальные лифты и устойчивое развитие бизнеса») խորագրով գիտաժողովի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարգևատրվել է՝ ՄՏՍ խմբում առաջին անգամ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտի համապատասխանության ISO 26000 ուղենիշերի կիրառման և ընկերության անձնակազմի կողմից հասարակության հանդեպ պատասխանատվության ոգով առաջնորդվելու համար: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշվում է, որ կոնֆերանսը կազմակերպել էր ռուսաստանյան «Վեդոմոստի» առաջատար գործարար պարբերականը:

«Սոցիալական առաջընթացի միջոցները և բիզնեսի կայուն զարգացումը» գիտաժողովը համախմբել էր «ԱՖԿ Սիստեմա» ընկերության դուստր ձեռնարկությունների, այդ թվում` ՄՏՍ խմբի (որի մաս է կազմում նաև ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը), ռուսաստանյան տնտեսության ամենատարբեր ոլորտների, ներառյալ՝ ՏՀՏ ներկայացուցիչների, ինչպես նաև կայուն զարգացման գծով փորձագետների:

«Մոբիլնիե ՏելեՍիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) պարգևատրվել է «Բիզնեսի և կորպորատիվ պատասխանատվության միջև կապի» ապահովման համար՝ ի նշան հեռահաղորդակցության և կայուն զարգացման ոլորտներում ընկերության առաջատար դիրքերի ճանաչման: ՄՏՍ-ի ԿՍՊ բոլոր նախագծերը սերտորեն կապված են խմբի գործարար ռազմավարության հետ և լիովին համահունչ են միմյանց:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով հանդես է եկել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը նվիրված ելույթով, մասնավորապես անդրադարձել է ընկերության շրջանակում իրականացված ԿՍՊ այն ծրագրերին, որոնք համահունչ են ISO 26000 սկզբունքներին, ինչպես նաև դրանց շահառուների հարցին:

Ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսներին, «ԻնտերՄեդիաՔոմ» գործակալությունը  «ԱՖԿ Սիստեմա» ընկերության դուստր ձեռնարկություններում անցկացրել է իրականացված ԿՍՊ ծրագրերի հետազոտություն: Դրա հիմքում եղել է այն պնդումը, որ ԿՍՊ-ն ներքին միասնական տիրույթ է` սիներգիայի մեծ հնարավորություններով: Հետազոտությունն անցկացվել է առցանց ռեժիմով` ներառելով 17 կազմակերպություն, այդ թվում՝ «ԱՖԿ Սիստեմա»-ն: Հետազոտությանը մասնակցությունն իրականացվել է կամավոր սկզբունքներով: Ընկերություններն իրենք են որոշել սոցիալական ծրագրերի թիվը, և դրանց վերաբերյալ հետազոտության համար ներկայացման ենթակա տվյալները: Հետազոտության ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ծրագրի նկարագրությանը, ինչպես նաև ընկերությունների ներսում ԿՍՊ ֆունկցիոնալ իրագործմանը:

Հատկանշական է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պարագայում`իրականացվող ԿՍՊ ծրագրերի մեծամասնությունն  արժեքների վրա հիմնված լինելուց բացի, հանրային շահերի առումով ունեցել են նաև ռազմավարական նշանակություն, քանի որ դրանք եղել են երկարաժամկետ, շարունակական ընդգծված նպատակային և չափելի թե՛ միջին, և թե՛ երկարաժամկետ կտրվածքներում: Ավելին`որոշ դեպքերում ընկերության շարժական ցանցը եղել է առանցքային ենթակառուցվածքային տարրերից, որի հիման վրա գործում է արդիականացված համակարգը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հասել է այնպիսի մակարդակի, որ այսօր սոցիալապես պատասխանատու աշխատանքը և մտածելակերպը դարձել են ընկերության գործունեության հիմքը: Շահառուների շահերը հաշվի առնելը, ինչպես նաև ընկերության որդեգրած բիզնես էթիկան և ջանքերը բիզնեսի բարգավաճմանն ու հասարակության բարեկեցությանն ուղղելը` համահունչ են այդ ծրագրերին:

Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում և ԱՊՀ երկրներում գործող առաջին օպերատորն է, որը հաջողությամբ իրականացրել է ISO 26000 ուղենիշերը: ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները հաջողությամբ իրականացնելու վերաբերյալ հաստատման իր վկայագիրը ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստացել է ընթացիկ տարվա հունվարի 31-ին:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6