
«Կասպերսկի»-ն շարունակում է Հայաստանի կազմակերպությունների մասնագետներին կիբեռանվտանգության գիտելիքների փոխանցումը
Կիբեռանվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը ապրիլի 11-ին Երևանում անցկացրել է «Կիբեռանվտագության նորագույն լուծումներ» կրթական սեմինարը, որին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների, հայկական և միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչները։
Սեմինարին ներկայացվել են «Մոտեցումներ SOC մոնիտորինգի կառուցմանը. աութսորս, ավտոմատացում, ինհաուս EDR լուծումների հիման վրա» և «Kaspesky ASAP. ինչպես փրկել ընկերությունը մարդկային գործոնից և ինչու է կարևոր աշխատակիցներին սովորեցնելը» թեմաները։
«Այս սեմինարի ընթացքում լուսաբանվել են Kaspersky Endpoint Detection and Response (EDR) լուծումների հիման վրա կազմակերպություններում Կիբեռանվտանգության մոնիտորինգի գործառնական կենտրոնների (Security Operations Center, SOC) կառուցման արդյունավետ մոտեցումները և կիբեռմիջադեպերի մեծամասնության սկզբնական պատճառ հանդիսացող մարդկային գործոնի չեզոքացման արդիական թեմաները։ Վերջինիս կիզակետում աշխատակիցներին կորպորատիվ կիբեռհմտություններ և գիտելիքներ սովորեցնելն է, ինչն առաջարկվում է իրականացնել Kaspersky Automated Security Awareness Platform (K-ASAP, www.k-asap.am) առցանց դասընթացների և թրենինգների ուսուցման ծրագրով, որն ամբողջությամբ հայերեն է։ Համոզված եմ, որ սեմինարին մասնակից մասնագետները հավուր պատշաճի կկիրառեն ստացված գիտելիքներն իրենց կազմակերպություններում՝ նպաստելով դրանց ամուր կիբեռպաշտպանությանը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։