Բիզնես

USD BUY - 389.50+0.00 USD SELL - 392.50+0.50
EUR BUY - 438.50-1.50 EUR SELL - 443.00-2.00
OIL:  BRENT - 64.46-0.89 WTI - 61.10-0.99
COMEX:  GOLD - 3298.00+1.65 SILVER - 32.40+0.43
COMEX:  PLATINUM - 969.30+1.13
LME:  ALUMINIUM - 2375.00+0.04 COPPER - 9164.00-0.25
LME:  NICKEL - 15558.00+1.64 TIN - 31049.00-0.74
LME:  LEAD - 1914.50-0.10 ZINC - 2615.00-0.80
FOREX:  USD/JPY - 142.53-0.44 EUR/GBP - 1.1335-0.11
FOREX:  EUR/USD - 1.1335-0.11 GBP/USD - 1.3258+0.48
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 40368.96-0.38 NASDAQ - 16823.17-0.05
STOCKS US: S&P 500 - 5396.63-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 33920.40-1.01 TOPIX - 2498.03-0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 21056.98-1.91 SSEC - 3276.00+0.26
STOCKS EUR:  FTSE100 - 8249.12+1.41 CAC40 - 7335.40+0.86
STOCKS EUR:  DAX - 21253.70+1.43
16/04/2025  CBA:  USD - 391.27+0.59 GBP - 518.90+1.60
16/04/2025  CBA:  EURO - 444.48+1.37
16/04/2025  CBA:  GOLD - 40501.00+254.00 SILVER - 406.45+1.05
ABS Technologies-ը և EasyDMARC-ը միավորում են ուժերը՝ ուժեղացնելու հայկական բիզնեսների էլ․նամակների անվտանգությունը
16/04/2025 17:47
Կիսվել

ABS Technologies-ը և EasyDMARC-ը միավորում են ուժերը՝ ուժեղացնելու հայկական բիզնեսների էլ․նամակների անվտանգությունը

EasyDMARC ընկերությունը, որն ընկերություններին պաշտպանում է ֆիշինգային հարձակումներից և նվազեցնում է էլ. նամակների` սպամում հայտնվելու հավանականությունը, այսօր հայտարարեց իր ռազմավարական համագործակցության մասին հայկական շուկայում գործող առաջատար կառավարելի ծառայությունների մատակարար ABS Technologies ընկերության հետ։

Այս գործընկերությունը կօգնի ABS Technologies ընկերությանը  պաշտպանել իր հաճախորդների էլ. փոստի դոմենները ֆիշինգային հարձակումներից, ինչպես նաև բարելավել նրանց էլ. նամակների` Inbox-ում հայտնվելու հավանականությունը։

Էլ. նամակների անվտանգությունը դարձել է բոլոր չափերի բիզնեսների հիմնական մտահոգությունը, քանի որ կիբերհարձակումներն ավելի ու ավելի են կատարելագործվում։ Բոլոր հաջողված կիբերհարձակումների 93%-ը սկսվում է ֆիշինգային նամակներից։

Այս իրավիճակին արձագանքելով՝ ABS Technologies ընկերությունը ձեռնարկել է կանխարգելիչ միջոցներ՝ օգնելու իր հաճախորդներին ապահովել իրենց էլ. փոստի դոմենների անվտանգությունը և պաշտպանել նրանց կարևոր տեղեկատվությունը։

«Տեղեկատվական ենթակառուցվածքների կառավարման գործընթացում ABS Technologies֊ը հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգությանը՝ մշտապես բարձրացնելով այդ ոլորտում իրազեկվածությունը եւ լավագույն լուծումների կիրառումը: EasyDMARC-ի հետ մեր համագործակցությունը կօգնի առավել արդյունավետ պաշտպանել մեր հաճախորդների էլեկտրոնային փոստն ու բիզնես հաղորդակցությունը կիբեռսպառնալիքներից», – նշել է ABS Technologies-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գարեգին Բաղդյանը:

«Մենք ուրախ ենք ողջունել ABS Technologies ընկերութանը մեր ընդլայնվող գործընկերային ցանցում։ Որպես  83,000-ից ավելի համաշխարհային կազմակերպությունների հետ աշխատող ընկերություն՝ մեզ համար հայկական ծագում ունեցող գործընկերոջ հետ այս համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ արդյունքում կապահովենք հայկական ընկերությունների  կիբերանվտանգությունը:», – ասել է EasyDMARC-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Գերասիմ Հովհաննիսյանը։

DMARC ստանդարտը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով հայտնաբերել և արգելափակել այն էլ. նամակները, որոնք փորձում են կեղծել ուղարկողի դոմենը։ Այն կարևոր միջոց է ֆիշինգային և սպուֆինգի փորձերը կանխարգելելու համար։

2011 թվականին հիմնադրված ABS Technologies ընկերությունը մատուցում է կառավարելի ՏՏ ծառայություններ` ներդնելով ՏՏ ենթակառուցվածքների կառավարման լավագույն փորձը եւ միջազգային ՏՏ չափանիշները իր հաճախորդների համար մրցակցային առավելություններ ապահովելու նպատակով: Ընկերությունը սպասարկում է 2500 եւ ավել օգտատեր՝ դառնալով բիզնեսի համար մեկ պատուհանի լուծում բոլոր ՏՏ առնչվող խնդիրների համար՝տեղեկատվական ենթակառուցվածքի ճարտարապետության նախագծումից մինչեւ տեղեկատվական անվտանգության լուծումների կիրառում, համակարգերի սպասարկում եւ բիզնեսի անընդհատության ապահովում:

EasyDMARC-ը ամպային B2B SaaS հարթակ է, որը պարզեցնում է էլ․փոստի անվտանգությունը՝ պայքարելով ֆիշինգի և սպամի նման սպառնալիքների դեմ: Ունենալով 83,000 հաճախորդներ ամբողջ աշխարհից, որոնց թվում են Panasonic-ն ու Picsart-ը, այն միլիոնավոր դոլարներ է խնայել` կանխելով տարբեր կիբեռհարձակումներ։
EasyDMARC-ն ունի գրասենյակներ Հայաստանում, ԱՄՆ-ում,ու Նիդեռլանդներում և տրամադրում է համապարփակ հարթակ էլ․փոստի էկոհամակարգի պաշտպանության համար։

16/04/2025
դրամ
Դոլար (USD)
391.27
+0.59
Եվրո (EUR)
444.48
+1.37
Ռուբլի (RUR)
4.74
-0.02
Լարի (GEL)
142.15
+0.21
40501.00
+254.00
Արծաթ
406.45
+1.05