Բիզնես

USD BUY - 389.50-0.50 USD SELL - 391.50-0.50
EUR BUY - 441.00+0.00 EUR SELL - 445.00+0.00
OIL:  BRENT - 67.96+0.16 WTI - 64.45+0.00
COMEX:  GOLD - 3341.30+0.00 SILVER - 32.55+0.00
COMEX:  PLATINUM - 976.90+0.00
LME:  ALUMINIUM - 2365.50+0.00 COPPER - 9188.50+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 30643.00+0.00
LME:  LEAD - 1922.00+0.00 ZINC - 2577.00+0.00
FOREX:  USD/JPY - 142.17-0.11 EUR/GBP - 1.1391+0.18
FOREX:  EUR/USD - 1.1391+0.18 GBP/USD - 1.3294+0.21
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 39142.23+0.00 NASDAQ - 16286.45+0.00
STOCKS US: S&P 500 - 5282.70+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 34730.28+1.03 TOPIX - 2559.15+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 21395.14+0.00 SSEC - 3276.73-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 8275.66+0.00 CAC40 - 7285.86+0.00
STOCKS EUR:  DAX - 21205.86+0.00
18/04/2025  CBA:  USD - 390.90-0.04 GBP - 519.04+2.22
18/04/2025  CBA:  EURO - 444.61+0.66
18/04/2025  CBA:  GOLD - 41545.00-221.00 SILVER - 406.06-8.15
«Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն LEASING EXPO 2025-ին մասնակցում է շուկայում նմանը չունեցող առաջարկներով
19/04/2025 16:34
Կիսվել

«Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն LEASING EXPO 2025-ին մասնակցում է շուկայում նմանը չունեցող առաջարկներով

Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկել է տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ և մասշտաբային ցուցահանդեսը Հայաստանում՝ «LEASING EXPO 2025․ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսը, որի շրջանակում մասնակից ընկերությունները ներկայացնում են լիզինգի իրենց առաջարկները՝ լավագույն պայմաններով:

Տնտեսության գրեթե բոլոր սեկտորները ներառելով՝ գրավիչ պայմաններով հատուկ առաջարկներ է մշակել նաև Արմենիան լիզինգ քոմփընին։ Այս տարվա նորարարությունը «հնարավորությունների ծառն» է։

«Հիմնական միջոցների թարմացման կարիք ունեցող բոլոր բիզնեսները մեզ մոտ միանշանակ լուծում կգտնեն: Մեր առաջարկներն ունիկալ են, որովհետև բոլոր թիրախային խմբերն անընդհատ ունենում են միջոցների մոդեռնիզացման կարիք», – ասում է «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

Հատուկ առաջարկներին առավել մանրամասն ծանոթանալու համար մինչև ապրիլի 20ը ներառյալ կարող եք այցելել Մերիդիան էքսպո կենտրոն ու մոտենալ Արմենիան լիզինգ քամփնի տաղավար, որտեղ ձեզ կներկայացնեն նաև Հայաստանում նմանը չունեցող պրոդուկտներ ու ծառայություններ։ Այժմ էքսքլյուզիվի մասին՝ հակիրճ։

«Դրանցից մեկը «թրեյդ-ին+լիզինգ» պրոդուկտն է: Հին բեռնատարը փոխարինել նոր էլեկտրական բեռնատարով: Սա իրականացվում է պետական աջակցության ծրագրի շրջանակում տարեկան 0.1 տոկոս տոկոսադրույքով: Երկրորդը քարլիզն է, որը հնարավորություն է տալիս տրանսպորտային միջոցը հանձնել լիզինգային ընկերությանը և ձեռք բերել նորը»:

Ագրոլիզինգ, մեդլիզինգ, էկոլիզինգ, բիզնեսլիզինգ ուղղություններով ևս լավ առաջարկներ կան այստեղ։ Արսեն Բազիկյանը Լիզինգ էքսպոն պարզապես ցուցահանդես չի համարում, այլ հանդիպման վայր, որտեղ հաղորդակից են հնարավորությունները, լավագույն առաջարկներն ու արդյունավետ փոխակերպման բիզնես հեռանկարները, որոնք վերածվելով գործարքի զարգացնում են նաև մեր երկրի տնտեսությունը։

18/04/2025
դրամ
Դոլար (USD)
390.90
-0.04
Եվրո (EUR)
444.61
+0.66
Ռուբլի (RUR)
4.79
+0.02
Լարի (GEL)
142.30
+0.06
41545.00
-221.00
Արծաթ
406.06
-8.15