
ՀԱՅՏՆԻ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՍՊԱՆԱԾ ԼԻՆԵՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Ռուսական Իզվեստիա պարբերականը գրում է, որ «Բամո» ընկերությունների խմբի համասեփականատեր Հովիկ Մուրադյանի սպանությունը կարող է կապված լինել «Բամո»-ի կուտակած պարտքերի կամ նոր բիզնես հետաքրքրությունների հետ: Թերթը գրում է, որ հետաքննիչների կարծիքով պրոֆեսիոնալ մարդասպանը հայ կամ կովկասցի է եղել` ինչի մասին է վկայում սպանության ձեռագիրը:
Հիշեցնենք, որ 51-ամյա հայազգի գործարարը դանակի հարվածով սպանվել էր Մոկվայի կենտրոնում գտնվող Lotte Plaza հյուրանոցի հարևանությամբ: Հյուրանոցի անվանգության տեսախցիկները ֆիքսել էին գործարարի սպանության կադրերը:
Իզվեսիան մանրամասնում է, որ «Բամո» ընկերությունների խումբի համասեփականատերեր են նաև սպանված գործարարի երեք եղբայրները, իսկ ընկերության անվանումը կազմված է եղբայրների անունների առաջին տառերից: