Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը FINTECH360 միջազգային համաժողովին. ապահովագրության թվային ապագան
23/04/2025 10:32
Կիսվել

«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը FINTECH360 միջազգային համաժողովին. ապահովագրության թվային ապագան

Ապրիլի 16-ից 19-ը Երևանում տեղի ունեցավ Fintech360 10-րդ հոբելյանական միջազգային համաժողովը, որը մեկ հարթակում համախմբեց բանկերի, վճարային համակարգերի և դրամական փոխանցումների առաջատար ներկայացուցիչներին, ՏՏ խոշոր ընկերությունների, ստարտափների ղեկավարներին: Գիտաժողովին մասնակցում էին 20 երկրների փորձագետներ՝ Հայաստանից, Բելառուսից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ղազախստանից, Ճապոնիայից և այլն:

Ֆորումի առանցքային թեմաներից էին նորարարական մոտեցումները բանկային ոլորտում, ծառայությունների թվայնացման գործընթացը, արհեստական բանականության ներուժը, բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառումը և կրիպտոարժույթների զարգացման միտումները։

Համաժողովի շրջանակներում  անց է կացվել «Թվային դարաշրջանը ապահովագրության մեջ. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով պանելային քննարկում առաջատար ապահովագրական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ: Զրույցի ընթացքում մասնակիցները քննարկեցին ապահովագրական ոլորտի փոփոխությունները՝ պայմանավորված թվային տեխնոլոգիաների զարգացումներով, ինչպես նաև անդրադարձան ավտոմատացված լուծումների ներդրմանը, վաճառքների թվային ալիքների զարգացմանը, ապահովագրական պրոդուկտների անհատականացմանը և առցանց ծառայությունների նկատմամբ հաճախորդների վստահության մակարդակի բարձրացմանը: Քննարկվեց նաև արհեստական բանականության դերը ապահովագրական ռիսկերի գնահատման գործընթացում։

«Թվային դարաշրջանը ոչ միայն փոխում է հաճախորդների հետ շփման ձևը, այլև վերաիմաստավորում է ապահովագրության բուն էությունը: Ժամանակակից հաճախորդը ակնկալում է արագություն, թափանցիկություն և կանխատեսելիություն: Դա նշանակում է, որ ապահովագրողները պետք է մտածեն տեխնոլոգիական ընկերությունների պես՝ ճկուն, պրոակտիվ և հիմնված տվյալների վրա», — նշել է «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի գործադիր տնօրեն Արթուր Մկրտչյանը։

«Այժմ «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը ակտիվ աշխատում է սեփական բջջային հավելվածի մշակման ուղղությամբ, որը կհանդիսանա ընկերության թվային փոխակերպմանն ուղղված ռազմավարոթյան գլխավոր քայլերից մեկը։ Հավելվածը հնարավորություն կտա հաճախորդներին ձևակերպել ապահովագրական վկայագրեր, ներկայացնել ապահովագրական հայտեր, ստանալ խորհրդատվություն և կառավարել բոլոր գործընթացները մի քանի հպումով։ Այսօր հաճախորդը ապահովագրողից ակնկալում է ոչ միայն պաշտպանություն, այլև հարմար, հասկանալի և արագ սպասարկում։  Մենք ձգտում ենք ապահովագրությունը դարձնել այնպիսին, ինչպիսին այն ցանկանում է տեսնել օգտատերը՝ պարզ և տեխնոլոգիական միտումներով», — հավելել է նա։

Ապահովագրության թվայնացումը ոչ միայն տեխնոլոգիաների, այլև մտածողության մասին է։  Նա, ով կկարողանա ապահովագրությունը բարդ/ֆորմալ գործընթացից փոխակերպել կյանքը հեշտացնող գործիքի, ավելի մոտ կլինի հաճախորդին: Հենց այդ ճանապարհին է այսօր գտնվում «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11