
Google Play-ում հայտնվել է պաշտպանություն պատահական գնումներից և բաժանորդագրություններից
Google-ը սկսել է իր Android հավելվածների խանութում նոր գործառույթի ներդրումը։ Այն նախատեսված է օգտատիրոջը վճարումների կամ բաժանորդագրությունների պատահական հաստատումներից, ինչպես նաև կենսաչափական թույլտվությունից և գաղտնաբառի մուտքագրումից պաշտպանելու համար։
Նոր գործառույթը Google Play-ում ավելացնում է աջ սահեցման սահիկ՝ գնման կամ բաժանորդագրության վերաբերյալ վերջնական համաձայնությունը հաստատելու համար, որը փոխարինում է էկրանին առկա սովորական կոճակին։ Սա հատկապես օգտակար է, եթե օգտատերը վերջերս վճարել է ինչ-որ բանի համար՝ միացված «Չհարցնել հաստատումը» կարգավորմամբ, որը թույլ է տալիս կատարել մի քանի վճարումներ անընդմեջ՝ առանց վերահաստատման։
Մարտին հայտարարված նորարարությունը դեռևս հասանելի չէ բոլոր օգտատերերի համար և աստիճանաբար կներդրվի տարբեր երկրներում։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, Google Play-ից բացի, նման գործիքըկարող է հետագայում հայտնվել նաև այն հավելվածներում, որոնք առաջարկում են ներծրագրային գնումներ կամ բաժանորդագրություններ։