AIRBUS-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՓՈՐՁԱՐԿԵԼ Է А350 ԻՆՔՆԱԹԻՌԸ
Հունիսի 14-ին, Մոսկվայում առաջին անգամ փորձարկվելու է եվրոպական ավիաարտադրող Airbus ընկերության A350 XWB (Extra Wide Body) ինքնաթիռը: Airbus-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ թռիչքը պետք է տևվի 4 ժամ:
A350-ի ստեղծման ծրագիրը մեկնարկել է 7 տարի առաջ, արդեն կատարվել է 11 մլրդ եվրոյի ներդրում: A350-ի հիմնական մրցակիցներն են Boeing 787 Dreamliner և Boeing 777 մոդելները:
Նշենք, որ 2012 թվականին Airbus-ը ստացել է 914 ինքնաթիռի պատվեր: Նախորդ մեկ տարվա ընթացքում ընկերության շուկայական արժեքն աճել է 41%-ով: