Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ucom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով իր արժեքներով և կարիերայի հնարավորություններով
28/04/2025 14:05
Կիսվել

Ucom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով իր արժեքներով և կարիերայի հնարավորություններով

Ucom-ը մասնակցեց Երևանում կայացած Career City Fest-ին՝ ներկայացնելով իր կորպորատիվ մշակույթը, արժեքները և կարիերայի հնարավորությունները երիտասարդ մասնագետների և աշխատանք փնտրողների համար:

Career City Fest-ը համախմբել էր ավելի քան 100 առաջատար գործատուների։ Այն եզակի հարթակ է, որտեղ հանդիպում են ընկերություններն ու իրենց ապագա աշխատակիցները: Փառատոնի ընթացքում 40+ բանախոսներ ելույթ ունեցան՝ կիսվելով իրենց փորձով և խորհուրդներով: Growth Zone և Future Career Conf ծրագրերի ընթացքում տեղի են ունեցել ելույթներ և պանելային քննարկումներ՝ կարիերային առնչվող արդիական թեմաներով։ CCF բաթլների ժամանակ պրոֆեսիոնալ բանավեճեր են կազմակերպվել:

Ucom-ի տաղավարն առանձնացավ իր ջերմ մթնոլորտով և ինտերակտիվ մոտեցմամբ: Ընկերությունում առկա թափուր հաստիքներով հետաքրքրված այցելուները կարողացան խորհրդատվություն ստանալ դիմելու կարգի վերաբերյալ, նաև խորհուրդներ, թե ինչպես պատրաստվեն հարցազրույցին և պատասխանեն հաճախ տրվող հարցերին։ Միջոցառման մասնակիցներից շատերը հետաքրքրվում էին նաև պրակտիկայի հնարավորություններով և մասնագիտական զարգացման ծրագրերով։ Բացի այդ, բազմաթիվ այցելուներ մասնակցեցին Ucom-ի տաղավարում կազմակերպված ինտերակտիվ խաղերին:

«Career City Fest-ը հիանալի հնարավորություն էր մեզ համար՝ կիսվելու Ucom-ի մշակույթով և արժեքներով, ինչպես նաև անմիջականորեն շփվելու երիտասարդ մասնագետների հետ, որոնք փնտրում են իրենց կարիերայի ուղին: Մենք ձգտում ենք ստեղծել անմոռանալի փորձառություն և ցույց տալ, որ Ucom-ը ոչ միայն առաջատար հեռահաղորդակցության ընկերություն է, այլև գործատու, որը ներդրում է կատարում իր թիմի զարգացման և աճի մեջ», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Որպես պատասխանատու ընկերություն` Ucom-ը շատ լուրջ է վերաբերվում ներքին մշակույթի զարգացմանն ու աշխատակիցների համար լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանների ստեղծմանը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2