Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Չինաստանի ավտոարտադրության խորհրդանիշը Հայաստանում է․ E-auto-ն՝ Hongqi էլեկտրամոբիլների պաշտոնական ներկայացուցիչ
29/04/2025 18:34
Կիսվել

Չինաստանի ավտոարտադրության խորհրդանիշը Հայաստանում է․ E-auto-ն՝ Hongqi էլեկտրամոբիլների պաշտոնական ներկայացուցիչ

Չինաստանի ազգային ավտոարտադրության խորհրդանիշ Hongqi (Հոնցի) բրենդը Հայաստանում է: Ավտոմոբիլային այս հսկայի պաշտոնական ներկայացուցիչ է դարձել E-auto ընկերությունը՝ իր վաճառքի և սպասարկման ավտոսրահի դռները բացելով Երևանի Դավիթ Բեկ 138/4 հասցեում:

Hongqi մեքենաները, որոնք Չինաստանում ի սկզբանե նախատեսված էին երկրի ղեկավարների և ազգային կարևոր միջոցառումների համար՝ դառնալով շքեղության և որակի խորհրդանիշ, այսօր հասանելի են նաև հայ գնորդին:

«Ուրախ ենք Հայաստան բերելու Չինաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող ավտոմոբիլային բրենդներից մեկը և մեր հաճախորդներին առաջարկելու բիզնես և լյուքս դասի մեքենաներ՝ հասանելի գնով: Մեր գնորդները կվարեն նորարական լուծումներով հագեցած որակյալ մեքենաներ, միաժամանակ խնայելով միջոցներ և դրական ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա»,-նշում է E-auto ընկերության համահիմնադիր և տնօրեն Գևորգ Աղաջանյանը։

Hongqi էլեկտրամոբիլներն աչքի են ընկնում չինական մշակույթից ոգեշնչված յուրահատուկ դիզայնով, իսկ որակյալ հարդարանքը և ժամանակակից ինտերիերը խոստանում են երթևեկությունը դարձնել էլ ավելի հաճելի: Մեքենաներն առանձնանում են նաև հզոր մարտկոցներով, ինչը էլեկտրամոբիլի համար մեծ առավելություն է։

«Hongqi-ն իր հիմնադրումից՝ 1958 թվականից ի վեր մարմնավորում է Չինաստանի ավտոարդյունաբերության ձգտումները, նորարարությունն ու վճռականությունը։ Այն պարզապես ավտոմոբիլային բրենդ չէ, այն Չինաստանի բարձր տեխնոլոգիական արտադրության խորհրդանիշն է։ Այսօր մենք հպարտ ենք, որ E-auto-ի հետ համագործակցության շնորհիվ գտնվում ենք Հայաստանում՝ մի երկրում, որն ունի հարուստ մշակութային ժառանգություն, զարգացման մեծ ձգտում և տեխնոլոգիական ապագայի տեսլական, ինչը համահունչ է մեր բրենդի արժեքներին։ Մեզ համար մեծ պատիվ է Hongqi-ի ղեկին այս ճանապարհորդությունը միասին սկսելն ու հայ վարորդներին բացառիկ փորձառություն ընձեռելը»,-ասում է Կենտրոնական Ասիայում Hongqi-ի գլխավոր տնօրեն Ջան Վեյը։

E-auto-ում ներկայացված են Hongqi E-QM5, Hongqi EH7, Hongqi EHS7 և Hongqi E-HS9 մոդելները, իսկ առաջիկայում տեսականին կհամալրվի նաև հիբրիդային մեքենաներով: Էլեկտրամոբլիները հագեցած են Apple Carplay և Android auto մուլտիմեդիա համակարգերով, որոնք թվային էլ ավելի լայն հնարավորություններ են ընձեռում վարորդներին: Մեքենաները հասանելի են սկսած ընդամենը 8․700․000 դրամից։ Էլեկտրամոբիլների համար տրամադրվում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։ Բոլոր մեքենաները լիովին համապատասխանում են Եվրոպական միության ստանդարտներին և տեխնիկական պահանջներին, ինչի մասին հավաստում են COC (European Certificate of Conformity) վկայագրերը։

Հավելենք, որ E-auto-ն էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման ծառայություններ է մատուցում ոչ միայն իր հաճախորդներին, այլև Hongqi-ի բոլոր վարորդներին՝ նրանց տրամադրելով իրականացված աշխատանքների պաշտոնական երաշխիք:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.hongqi.am կայքում

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83