Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
General Motors-ը կրճատել է առաջին եռամսյակի զուտ շահույթը և 25%-ով բարձրացրել դիվիդենտները
30/04/2025 12:36
Կիսվել

General Motors-ը կրճատել է առաջին եռամսյակի զուտ շահույթը և 25%-ով բարձրացրել դիվիդենտները

Ամերիկյան ավտոարտադրող General Motors-ն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գրանցել է զուտ շահույթի անկում, սակայն եկամուտն աճել է շուկայի կանխատեսումներից ավելի շատ։

Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ հունվար-մարտ ամիսներին զուտ շահույթը կազմել է 2.78 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.98 միլիարդ դոլարի համեմատ։ Միևնույն ժամանակ, մեկ բաժնետոմսից շահույթն աճել է մինչև 3.35 դոլար՝ նախորդ տարվա 2.56 դոլարից։

Միանգամյա գործողություններից զատ, շահույթը կազմել է մեկ բաժնետոմսի համար 2.78 դոլար, ինչը գերազանցում է FactSet-ի կողմից հարցված վերլուծաբանների կոնսենսուսային գնահատականը՝ մեկ բաժնետոմսի համար 2.68 դոլար։

Ռեգո Ինշուրանս

GM-ի եռամսյակային եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 43 միլիարդ դոլարից աճել է մինչև 44 միլիարդ դոլար, համեմատած միջին շուկայական կանխատեսման՝ 43.2 միլիարդ դոլարի հետ։

GM-ի ավտոմեքենաների վաճառքը հունվար-մարտ ամիսներին աճել է մինչև 1.449 միլիոն միավոր, նախորդ տարվա առաջին եռամսյակի 1.347 միլիոնի համեմատ։ Հյուսիսային Ամերիկայում վաճառքը նախորդ տարվա 709 հազար մեքենայից աճել է մինչև 819 հազար, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում այն նվազել է մինչև 545 հազար՝ 554 հազար միավորից, Հարավային Ամերիկայում այն ​​քիչ է փոխվել և կազմել է 85 հազար։

GM-ը այս տարի նախատեսում է մոտ 12 միլիարդ դոլարի կապիտալ ծախսեր։

Ընկերության տնօրենների խորհուրդը եռամսյակային դիվիդենտները մեծացրել է 25%-ով։ Դիվիդենտները կվճարվեն հունիսի 19-ին: Վերջին տվյալների համաձայն՝ տարեկան դիվիդենտային եկամտաբերությունը կկազմի մոտ 1.3%:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28