Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՍոֆթԿոնստրակտը մասնակցել է CCF լավագույն գործատուների փառատոնին
30/04/2025 16:09
Կիսվել

ՍոֆթԿոնստրակտը մասնակցել է CCF լավագույն գործատուների փառատոնին

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունն ապրիլի 25-26-ին մասնակցել է Career City Fest 2K25 լավագույն գործատուների փառատոնին Մերիդիան էքսպո կենտրոնում։ Այս տարի փառատոնն իրականացվել է Բրենդի ուժը, արժեքներ, թիմ, արտադրանք կարգախոսով։

ՍոֆթԿոնստրակտը, որպես երկրի խոշորագույն ՏՏ ընկերություն, առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի աշխատաշուկայում և համարվում է վստահելի ու զարգանալու հնարավորություն առաջարկող գործատու։ ՍոֆթԿոնստրակտի տաղավարում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ընկերության 50-ից ավելի ազատ հաստիքներին ՄՌԿ, ՏՏ, ֆինանսների, ադմինիստրատիվ և այլ բաժիններում։ Ի դեպ, ընկերությունն  այս տարի ներկայացել էր տարբերվող տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն ունեին համտեսելու սուրճ և հյութեր, օգտվելու ձեռքերի մերսման ծառայությունից, ինչպես նաև պրոֆեսիոնալ լուսանկարահանում ունենալ իրենց  CV-ի կամ LinkedIn պրոֆիլի համար։

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունն անմասն չի մնացել նաև մասնագիտական քննարկումներից․ ընկերությունների խմբի ՄՌԿ տնօրեն Մարիա Կարապետյանը բանախոսությամբ հանդես է եկել «Փափուկ հմտություններ, բարդ հաղթանակներ․ Կարիերայի իրական գերուժը» թեմայով․ «Կարծում եմ այսօր բոլոր գործատուները միանշանակ հանգել են այն մտքին, որ թեև տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը միգուցե շատ կարևոր են, սակայն փափուկ հմտությունները ոչ պակաս կարևոր են և կարելի է ասել բարձրանում են առաջին շեմ», – ասել է նա։

Երկօրյա փառատոնի ընթացքում ՍոֆթԿոնստրակտը ներկայացրել է ընկերության արժեքները, թիմային մշակույթն ու հնարավորությունները թե՛ սկսնակ մասնագետների, թե՛ փորձառու թեկնածուների համար։ Ընկերությունը ձեռք է բերել նոր աշխատանքային և գործնական պայմանավորվածություններ։

CCF-ն ամենամյա լավագույն գործատուների փառատոն է, որն անցկացվում է 2023 թվականից։ Երկու տարվա ընթացքում փառատոնին մասնակցել են հազարավոր այցելուներ և հարյուրավոր բանախոսներ ու ընկերություններ։

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը ՏՏ ընկերություն է, որն առաջնորդվում է բիզնես գաղափարները բիզնես պատմությունների վերածելու և նորարարական լուծումներ մշակելու սկզբունքով։ ՊԵԿ-ի 2025թ․ տվյալներով ընկերությունը  Հայաստանի խոշոր հարկ վճարող կազմակերպությունների տասնյակում է։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69