
Иви առցանց կինոթատրոնը հատուկ պայմաններով՝ միայն Viva-ի բաժանորդների համար
Ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր՝ պատկերի հիանալի որակով, միաժամանակ 5 տարբեր սարքերով տարբեր կոնտենտ դիտելու հնարավորություն առանց գովազդի և ծառայության վճարի՞։ Viva-ի հետ դա հնարավոր է։ Иви առցանց կինոթատրոնը հատուկ պայմաններով հասանելի է ընկերության «UNLIM», «X», «Y» և «START» սակագնային պլանների բաժանորդներին առանց ծառայության վճարի` որպես սակագնային պլանի ներառում։ Ավելին՝ հավելվածից օգտվելիս ինտերնետի հիմնական մեգաբայթերը չեն սպառվում։ Այն հասանելի է App Store-ում և Google Play-ում:
«Иви-ի հետ մեր համագործակցությունը սկսվեց 2020 թ-ին՝ կորոնավիրուսի համավարակի ամենասկզբում, քանի որ ընկերությունը գիտակցում էր՝ մարդիկ ամբողջ օրը մնալով տանը զբաղմունքի խիստ կարիք ունեին։ Այստեղից սկսվեց Viva-ի համագործակցությունը տարբեր հարթակների հետ, ինչի շնորհիվ ընկերության բաժանորդները կապից բացի, նաև ստանում էին հնարավորություն ապահովելու ժամանցը առանց՝ հավելյալ ծախսերի։ Մենք նախատեսում ենք էլ ավելի ընդլայնել ծառայությունների շրջանակը նոր ձևաչափերով՝ մեր հաճախորդներին որակյալ բովանդակությունն էլ ավելի հասանելի, հարմար և հետաքրքիր դարձնելու համար»,-նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Աշխարհում Иви հարթակից յուրաքանչյուր ամիս օգտվում է մոտ 50 000 000 օգտատեր; Այն ունի ավելի քան 40 հազար միավոր բովանդակություն՝ սովետական դասական ֆիլմերից մինչև ժամանակակից կինոհիթեր։ Հայաստանյան լսարանն Иви-ի միջոցով ամենաշատը նախընտրում է դրամաներ, մելոդրամաներ, դետեկտիվներ և դորամաներ։
«Иви-ում մենք մշտապես ձգտում ենք բարելավել հավելվածը և գնել արդիական ու բացառիկ բովանդակություն, որը կհետաքրքրի մեր հետևորդներին։
Այսօր մեր երկու ընկերություններն էլ գոհ են ձեռք բերված արդյունքներից։ Այս համագործակցությունը մեզ թույլ տվեց բաժանորդներին առաջարկել յուրահատուկ համալիր/համակցված լուծում՝ բջջային կապ ու ինտերնետ Viva-ից, ինչպես նաև՝ ֆիլմերի ու հեռուստասերիալների մեծ կատալոգ՝ Иви-ից» ,- նշել է Иви-ի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ալեքսեյ Կլեվցովը։
Իսկ ի՞նչ առավելություններ է տալիս Иви-ն Viva-ի բաժանորդին
- Առանց ծառայության վճարի՝ «UNLIM», «X», «Y» և «START» սակագնային պլանների շրջանակում,
- առանց հիմնական փաթեթի ՄԲ-երը սպառելու՝ UNLIM», «X», «Y» և «START» սակագնային պլանների շրջանակում,
- ֆիլմերի և սերիալների ներբեռնում, իսկ ներբեռնումից հետո՝ օֆլայն դիտելու հնարավորություն,
- միաժամանակ 5 տարբեր սարքերով տարբեր կոնտենտ դիտելու հնարավորություն,
- համակարգչով, սմարթֆոնով, պլանշետով, սմարթ հեռուստացույցով և խաղային համակարգերով դիտում,
- մանկական կոնտենտի կարգավորման հնարավորություն,
- մանկական բովանդակության մեծ ընտրություն,
- ֆիլմերն օրիգինալ լեզվով և ենթագրերով դիտելու հնարավորություն,
- բովանդակության առաջարկում՝ ըստ բաժանորդի նախապատվության,
- կանգ առած պահից դիտումը շարունակելու հնարավորություն՝ սմարթֆոնից, պլանշետից, համակարգչից և սմարթ հեռուստացույցից,
- առավելագույն որակ՝ 4K, Full HD և HD,
- բովանդակությունը դիտում առանց գովազդների ընդհատման
- տեսանյութի որակն ադապտացվում է ինտերնետի արագությանը: