Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
Volvo-ն ներկայացրել է նոր XC70 մոդելը
12/05/2025 14:12
Կիսվել

Volvo-ն ներկայացրել է նոր XC70 մոդելը

Շվեդական Volvo Cars ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր XC70 մոդելը, որը հայտարարվում է որպես բրենդի առաջին երկարաժամկետ էլեկտրական շարժման հնարավորությամբ պլագին-հիբրիդ: Նորույթը սկզբում նախատեսված է Չինաստանի շուկայի համար, սակայն ապագայում այն կարող է հասանելի դառնալ նաև այլ երկրներում։

Volvo XC70 անվանումը հայտնի էր 2000-ականների սկզբից՝ որպես V70 ունիվերսալի ամենագնացի տարբերակ։ Այս մոդելը թողարկվել է մինչև 2016 թվականը, այնուհետև այն փոխարինվել է Volvo V90 Cross Country մոդելով։

Ռեգո Ինշուրանս

Նոր XC70-ը, ըստ արտադրողի հրապարակած առաջին թիզեր-լուսանկարների, կորպուսով հիշեցնում է բրենդի մի քանի այլ մոդելներ՝ միավորելով EX90 էլեկտրամոբիլի և ներքին այրման շարժիչով XC90-ի դիզայն-լուծումները։

Չնայած ընկերությունը հայտարարում է, որ սա իրենց առաջին երկար ուղու հիբրիդն է, Volvo-ն նախկինում արդեն թողարկել է մի շարք plug-in hybrid մոդելներ։ Այնուամենայնիվ, ըստ Volvo-ի, նոր XC70-ը ունակ կլինի անցնել մինչև 200 կմ միայն էլեկտրական շարժմամբ, սակայն սա չափվել է Չինաստանի CLTC թեստային ցիկլով, որը հայտնի է իր չափազանց հարմար պայմաններով։ Իրական պայմաններում ընթացքի շառավիղը կլինի ավելի ցածր։

Նոր XC70-ը հիմնված է Scalable Modular Architecture (SMA) պլատֆորմի վրա, որը, ըստ ընկերության, աջակցում է արագ լիցքավորման ֆունկցիաներին։

Volvo-ն նախատեսում է առաջիկա ամիսներին ներկայացնել նոր մոդելի տեխնիկական բնութագրերն ու այլ մանրամասներ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87