Բիզնես

USD BUY - 397.00+1.00 USD SELL - 404.00+3.00
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 425.00+2.00
OIL:  BRENT - 73.67+2.39 WTI - 69.98+2.66
COMEX:  GOLD - 2666.70+0.13 SILVER - 31.47+1.32
COMEX:  PLATINUM - 953.40+0.52
LME:  ALUMINIUM - 2590.00-0.15 COPPER - 8992.50-0.20
LME:  NICKEL - 15693.00-1.32 TIN - 28573.00-1.18
LME:  LEAD - 2076.00+0.17 ZINC - 3076.50-0.85
FOREX:  USD/JPY - 150.04-0.07 EUR/GBP - 1.0496+0.07
FOREX:  EUR/USD - 1.0496+0.07 GBP/USD - 1.2658+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44705.53-0.17 NASDAQ - 19480.91+0.40
STOCKS US: S&P 500 - 6049.88+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 39248.86+1.91 TOPIX - 2753.58+1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19746.32+1.00 SSEC - 3378.81+0.44
STOCKS EUR:  FTSE100 - 8359.41+0.56 CAC40 - 7255.42+0.26
STOCKS EUR:  DAX - 20016.75+0.42
03/12/2024  CBA:  USD - 399.59+1.71 GBP - 506.00+0.45
03/12/2024  CBA:  EURO - 420.17+1.52
03/12/2024  CBA:  GOLD - 33944.01+31.41 SILVER - 391.26-1.46
ՀՀ-ԻՑ ԾԻՐԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԵՆ 3 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱՆ
19/06/2013 16:30
Կիսվել

ՀՀ-ԻՑ ԾԻՐԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԵՆ 3 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱՆ

Հայաստանում ծիրանի մթերումը մեկնարկել է մեկ շաբաթ առաջ, եւ այս պահի դրությամբ արդեն արտահանվել է ավելի քան 3 հազար տոննա ծիրան: Մթերման գործընթացը շարունակվում է, և «Սպայկա» ՍՊԸ-ն մտադիր է իրականացնել պլանով նախատեսված մթերման աշխատանքները: Ընթացիկ տարվա արդյունքներով նախատեսվում է արտահանել ևս 2,5-3 հազար տոննա ծիրան:

Հիմնականում կարկուտից զգալի վնասներ են գրանցվել Արմավիրի մարզում: Մնացած վայրերում, որտեղ կարկուտ չի տեղացել, ստացվել է արտահանման ենթակա բերք: Այս մասին է նշվում «Սպայկա» ՍՊԸ-ի նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանի հայտարարության մեջ:

Անդրադառնալով մթերման և գյուղատնտեսական արտադրանքի գների վերաբերյալ գյուղացիների բողոքներին՝ ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ծիրանի մթերման սեզոնի մեկնարկից հետո մի շարք արտահանողներ փորձում են, «քաոսային» իրավիճակում սպեկուլյատիվ գներ թելադրելով, դեպի իրենց կողմը քաշել ֆերմերներին:

Նշենք, որ ավելի վաղ մի շարք անհատ արտադրողներ, խոստանալով մթերման աշխատանքներն իրականացնել շուկայականից ավելի բարձր գներով, դրժել էին իրենց խոստումը և փաստի առաջ կանգնեցրել ֆերմերներին: 

Ընկերության ներկայացուցչի խոսքերով հայկական ծիրանը մրցունակ է այն դեպքում, երբ վերջինիս մթերման գինը տատանվում է 300-350 դրամի սահմաններում: 

2012 թվականի արդյունքներով ՀՀ-ից, ընդհանուր առմամբ, արտահանվել է ավելի քան 13 հազար տոննա ծիրան:  Ներկայումս «Սպայկան» ծիրանի մեկ կիլոգրամի մթերումն իրականացնում է 400-500 դրամով: Հատկանշական է, որ միևնույն ապրանքի մթերման համար կարող են սահմանվել տարբեր գներ՝ կախված ապրանքի որակից, տեղանքի առանձնահատկություններից, ինչպես նաև մթերվող ապրանքի ծավալից: Այս պահի դրությամբ արտերկրում հայկական ծիրանի մեծածախ գինը տատանվում է 750-ից 800 դրամի սահմաներում:

Կարեն Բաղդասարյանը նշել է նաև, որ ընկերությունն իր բոլոր պարտավորությունները կատարել է նշված ժամկետներում եւ պատշաճ կերպով և այժմ ընկերությունը ոչ մի պարտավորություններ չունի: Վերջինս հավելել է, որ ներկայումս իրականացվող մթերման աշխատանքների դիմաց վճարումները կատարվում են կանխիկ:

2013 թվականին առաջին անգամ «Սպայկա» ՍՊԸ-ն սկսել է թարմ կարտոֆիլի մթերումն իրականացնել՝ կիլոգրամը 100-150 դրամով: Հատկանշական է, որ հին կարտոֆիլի մթերումն այդքան էլ շահավետ չէ ընկերության համար, քանի որ վերջինս ապահովում է 2-3 դրամի, իսկ երբեմն նաև՝ զրոյական շահույթ:

03/12/2024
դրամ
Դոլար (USD)
399.59
+1.71
Եվրո (EUR)
420.17
+1.52
Ռուբլի (RUR)
3.75
+0.01
Լարի (GEL)
139.96
+1.57
33944.01
+31.41
Արծաթ
391.26
-1.46