Բիզնես

USD BUY - 386.00-0.50 USD SELL - 388.00-1.00
EUR BUY - 431.00+2.00 EUR SELL - 437.00+1.00
OIL:  BRENT - 66.29+2.41 WTI - 63.35+2.57
COMEX:  GOLD - 3231.80-0.28 SILVER - 32.79-1.12
COMEX:  PLATINUM - 990.50+0.78
LME:  ALUMINIUM - 2480.00+2.59 COPPER - 9520.50+0.79
LME:  NICKEL - 15635.00-1.07 TIN - 32574.00+2.16
LME:  LEAD - 1977.50-0.20 ZINC - 2680.00+1.00
FOREX:  USD/JPY - 147.05-0.51 EUR/GBP - 1.1192+0.71
FOREX:  EUR/USD - 1.1192+0.71 GBP/USD - 1.3304+0.84
STOCKS RUS:  RTSI - 1148.05+0.60
STOCKS US: DOW JONES - 42140.43-0.64 NASDAQ - 19010.08+1.61
STOCKS US: S&P 500 - 5886.55+0.72
STOCKS JAPAN:  NIKKEI - 38128.13-0.14 TOPIX - 2763.29-0.32
STOCKS CHINA:  HANG SENG - 23640.65+2.30 SSEC - 3403.95+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 8602.92-0.02 CAC40 - 7873.83+0.30
STOCKS EUR:  DAX - 23638.56+0.31
14/05/2025  CBA:  USD - 387.99-0.09 GBP - 517.81+5.35
14/05/2025  CBA:  EURO - 435.64+4.68
14/05/2025  CBA:  GOLD - 40266.00-102.00 SILVER - 411.40+11.88
Viva-ն հյուրընկալել է Global High-Tech-ի 15-րդ դափնեկրին՝ դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարային
14/05/2025 17:04
Կիսվել

Viva-ն հյուրընկալել է Global High-Tech-ի 15-րդ դափնեկրին՝ դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Ճապոնիայից Հայաստան ժամանած դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարան բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար շնորհվող պետական մրցանակի՝ 2024 թվականի դափնեկիրն է: Պետական մրցանակը ստանալուց առաջ, AIPLAB (ԷյԱյՓի ԼԱԲ) կոնսորցիումի հիմնադիր և արհեստական բանականության գործընկերային համակարգ հանդիսացող՝ LOCOMTEC (ԼոքոմԹեք) լաբորատորիայի նախագահ դոկտոր Հագիվարան Viva-ի կենտրոնական գրասենյակ է այցելել մրցանակաբաշխության առթիվ կազմակերպված մամուլի ասուլիսի մասնակցելու համար: Նա ներկայացրել է մասնագիտական հարուստ փորձը և հաջողության իր ճանապարհը:

27 տարեկանում ֆիզիկայի ոլորտում դոկտորի կոչում ստացած, հետագա կյանքը գիտությանը նվիրած և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կարևոր փոփոխություններ կատարած պարոն Հագիվարան մեր երկրում է՝ աշխարհում արդեն որոշակի հնչեղություն ստացած և հեղինակություն վայելող մրցանակաբաշխության շնորհիվ:

«Կան իրադարձություններ, որոնց թողած երկարաժամկետ ազդեցությունը դժվար է գնահատել մեկ ասուլիսի շրջանակում: Արդեն 15 տարի անընդմեջ, պատիվ ունենք Viva-ի այս դահլիճում ընդունելու Global High-Tech-ի դափնեկիրներին: Սա ոչ թե ուղղակի մրցանակաբաշխություն է, այլև բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրված ահռելի փորձի ներկայացում: Դափնեկիրներից յուրաքանչյուրի անցած ուղին խելացի ապագա կառուցելու յուրօրինակ ուղեցույց է՝ աշխարհի բոլոր երկրների համար»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: «Դոկտոր Հագիվարա, ողջունում ենք Ձեզ՝ այս այցն ընդունելով որպես կարևոր պատգամ. նպաստել ՏՏ ոլորտում առկա ներուժի շարունակական բացահայտմանը, այս ոլորտում մեր երկրի՝ արդեն իսկ ձեռք բերած վարկանիշի բարձրացմանը, գնահատել կայուն կապիտալի՝ գիտելիքի դերը և հետևողական քայլերով շարժվել աշխարհի զարգացման տեմպին համընթաց՝ փորձելով գերազանցել այն: Շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք, ինչը մեզ համար մեծ պատիվ է», – հավելել է Ավետիսյանը:

15 տարի շարունակ, Global High-Tech պետական մրցանակի գլխավոր գործընկերը Viva-ն է՝ Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, իսկ նախաձեռնողն ու աջակիցը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը: Հաջողված գործակցության արդյունքում, տարբեր տարիների մեր երկիր են ժամանել համաշխարհային առաջատարներ, որոնց շնորհիվ էական փոփոխություններ են արձանագրվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մարդկանց կյանքում և համաշխարհային տնտեսության մեջ:

««Սինոփսիս» ընկերությունը Հայաստանում ցույց է տվել իր հանձնառությունը խթանելու նորարարությունները՝ ինչպես գլոբալ համագործակցության, այնպես էլ ճարտարագետների հաջորդ սերնդի մեջ ներդրումներ կատարելու միջոցով: Մեզ համար պատիվ է շարունակել աջակցել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի ծրագրին, ինչպես նաև մեր մյուս ծրագրերին, ինչպիսիք են ՏՏ ոլորտի կրթական պարգևը և Միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան», – ասել է «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը: «Մեզ համար նաև պատիվ է Հայաստանում հյուրընկալել ամենամյա «Համաշխարհային բարձր տեխնոլոգիաների մրցանակի» տասնհինգերորդ դափնեկիր, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր և արհեստական բանականության գործընկերային համակարգ հանդիսացող LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարային», – եզրափակել է Հովիկ Մուսայելյանը։

Global High-Tech-ի 15-րդ դափնեկիր Յոշիակի Հագիվարան ներկայացրել է իր գործունեության ամենակարևոր դրվագներն ու ուղղությունները, իր մասնակցությամբ իրականացված նախագծերն ու տեխնոլոգիական հիմնական ձեռքբերումները: «Իմ ընտանիքի համար արտառոց երևույթ է արտերկիր մեկնելը: Հայաստանում այցելել ենք տաճարներ, թանգարաններ, ծանոթացել ենք ձեր հին մշակույթին», – ասել է Հագիվարան: Հագիվարան նշել է, որ մշտապես կարևորում է միջմշակութային շփումները, տարբեր ազգերի մշակույթներին առչվելն ու լավագույնը վերցնելը: Անընդհատ սովորելը նրա համար կենսակերպ է եղել՝ լինի դա օտար լեզու թե մասնագիտական գիտելիք: Նորարար տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունը սկիզբ է առել մուլֆիլմերից: Այսպես՝ կիսահաղորդիչների ոլորտը դարձավ նրա կյանքի հիմնական զբաղմունք և նա էական դերակատարություն ունեցավ PlayStation-ի ստեղծման գործում: Հագիվարայի խոսքով՝ գալով Հայաստան՝ նա տեսել է, որ այստեղ աշխատում են մարդիկ, ովքեր երազում են երկիրը բերել զարգացման նոր մակարդակի: Միևնույն ժամանակ, դափնեկիրը կարևորել է մարդկանց պատասխանատվությունը՝ բնությունն անաղարտ պահելու հարցում: Անդրադառնալով Viva-ին որպես ՏՀՏ ոլորտում առաջատար ընկերության՝ Global High-Tech-ի 15-րդ դափնեկիրն ներկայացրել է իր կարգախոսը՝ ձգտել ավելիին ու երբեք չհանձնվել:

Հայաստանում դոկտոր Հագիվարայի այցը հագեցած է պետական տարբեր գերատեսչություններ, բուհեր, կրթական հեղինակավոր կենտրոններ շրջայցով և դասախոսություններով: Ի դեպ, գործընկեր կազմակերպությունները՝ Viva-ն և «Սինոփսիս Արմենիա»-ն, համատեղ հաջողված ծրագրեր են իրականացրել նաև այդ կենտրոններում՝ երիտասարդ սերնդի համար կրթության լավագույն միջավայր ստեղծելու նպատակով: Հագիվարան շրջայցն ավարտելու է Վանաձորի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն այցելությամբ՝ Silicon Mountains 2025 Lori համաժողովին ու ցուցահանդեսին նախատեսված հիմնական զեկույցով:

Նախորդ օրը, ավանդույթի համաձայն՝ անցկացվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված՝ նամականիշով փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությունը:

Viva-ն հյուրընկալել է Global High-Tech-ի 15-րդ դափնեկրին՝ դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Որպես Global High-Tech մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր՝ Viva-ն 15 տարվա ընթացքում հատկացրել է ավելի քան 297 մլն դրամ: Հիմքում համոզմունքն է, որ երկրի զարգացման համար կարևոր է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, հատկապես՝ երկրի մրցակցային առավելությունը հանդիսացող ոլորտների զարգացման առումով:

15 տարվա ընթացքում, է Global High-Tech մրցանակաբաշխության շրջանակում, Հայաստան են այցելել այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են «Intel» /«Ինտել»/ կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Քրեյգ Ռ. Բարեթը (2010), Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Hitachi» /«Հիտաչի»/ ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն (2013), «Open-Root» /«Օուփեն ռութ»/ կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի առաջամարտիկներից մեկը՝ Լուի Պուզենը (2016), «Nest Labs» /«Նեսթ Լաբս» /ընկերության հիմնադիր, «iPod» /«այՓոդ»/ ապրանքանիշի հեղինակ Թոնի Ֆադելը (2017), «Adobe» /«Ադոբի»/ ընկերության նախագահ Շանթանու Նարայենը (2022), «Infosys» /«Ինֆոսիս»/ ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին (2023) և այլք:

14/05/2025
դրամ
Դոլար (USD)
387.99
-0.09
Եվրո (EUR)
435.64
+4.68
Ռուբլի (RUR)
4.83
+0.02
Լարի (GEL)
141.55
-0.01
40266.00
-102.00
Արծաթ
411.40
+11.88