Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Evocabank-ը և EBRD-ն համագործակցության համաձայնագրեր են ստորագրել
15/05/2025 11:44
Կիսվել

Evocabank-ը և EBRD-ն համագործակցության համաձայնագրեր են ստորագրել

EBRD-ի հետ համագործակցության արդյունքում Evocabank-ը ստացել է 19.4 մլն եվրո` տեղական ՄՓՄՁ-ներին և խոշոր բիզնեսներին աջակցելու նպատակով։

Evocabank-ը ներգրավել է 19.4 միլիոն եվրո` տեղական ՄՓՄՁ-ներին և խոշոր բիզնեսներին աջակցելու նպատակով:

  • Evocabank-ը դարձել է EBRD-ի գործընկերը Հայաստանում՝ ՄՓՄՁ և խոշոր բիզնեսների աջակցման ծրագրի շրջանակում
  • Կանաչ կլիմայի հիմնադրամի և Կլիմայի ներդրումների հիմնադրամի համաֆինանսավորման միջոցով կտրամադրվի աջակցություն՝ Հայաստանում կանաչ տնտեսությանն անցման նպատակով
  • Evocabank-ը ստորագրել է համաձայնագրեր Լոնդոնում՝ EBRD-ի տարեկան հանդիպման և Գործարար համաժողովի ընթացքում

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Evocabank-ը ստորագրել են համաձայնագրեր՝ ուղղված Հայաստանի ձեռնարկություններին աջակցություն տրամադրելուն և կանաչ տնտեսությանն անցմանը:

19.4 միլիոն եվրոյի ֆինանսական փաթեթը համաձայնեցվել է EBRD-ի Ֆինանսական հաստատությունների գծով Գլխավոր տնօրեն Ֆրանսիս Մալիժի և Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի միջև Լոնդոնում՝ EBRD-ի 2025թ. տարեկան հանդիպման և Գործարար համաժողովի ընթացքում: Այս գործարքն առաջին համագործակցությունն է EBRD-ի և Evocabank-ի միջև:

Գործարքը բաղկացած է երեք մասից.

  • Մինչև 10 միլիոն եվրո վարկ՝ նախատեսված միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման համար, որը կօգնի տեղական բիզնեսներին ընդլայնվել և ամրապնդել իրենց կայունությունը,
  • EBRD-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման գործիքի (GEFF) շրջանակում մինչև 5 միլիոն եվրոյի միջոցներ, որը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) և Կլիմայի ներդրումային հիմնադրամների (CIF) կողմից, ինչը կօգնի բիզնեսներին ներդրումներ կատարել կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության տեխնոլոգիաների մեջ, որոնք կբարելավեն արտադրողականությունը և կնվազեցնեն շահագործման ծախսերը,
  • 4 միլիոն եվրոյի առևտրային ֆինանսավորման գիծ EBRD-ի Առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում, որը կբարելավի առևտրային հոսքերը և տեղական բիզնեսներին հնարավորություն կտա մուտք գործել նոր շուկաներ՝ ավելի ամուր միջազգային առևտրային կապերի միջոցով։

Ֆրանսիս Մալիժն ասաց. «Evocabank-ի հետ մեր համագործակցությունը կարևորագույն դեր է խաղալու Հայաստանի տնտեսության այն սեգմենտների համար, որոնք բավարար ֆինանսական միջոցներ չեն ստանում, միևնույն ժամանակ նպաստելու է կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը: Մենք ուրախ ենք ողջունելու Evocabank-ին՝ որպես Հայաստանում մեր նոր գործընկեր»:

Կարեն Եղիազարյանը հավելեց. «Evocabank-ը հպարտությամբ է միանում EBRD-ի գործընկեր բանկերի շարքին: Այս համագործակցությունն ամրապնդում է մեր հնարավորությունները` աջակցելու Հայաստանի ձեռներեցներին և բիզնեսներին՝ խթանելով նորարարությունը, կայունությունը և մուտքը միջազգային շուկաներ»:

Հայաստանում իր գործունեության ծավալման օրվանից ի վեր (1992թ.)՝ EBRD-ը ներդրել է ավելի քան 2.5 միլիարդ եվրո 224 նախագծերում, որոնք իրականացվել են Հայաստանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, որից 84%-ն ուղղվել է մասնավոր ոլորտ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2