Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Բիբլոս Բանկ Արմենիան միացել է ArcaPay համակարգին
26/05/2025 16:56
Կիսվել

Բիբլոս Բանկ Արմենիան միացել է ArcaPay համակարգին

Բիբլոս Բանկ Արմենիան միացել է ևս մեկ նորարարական էկոհամակարգի՝ ArcaPay-ին։

ArcaPay-ը Հայաստանի բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդներին թույլ է տալիս գումար փոխանցել մեկ ակնթարթում՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։

Ծառայությունը հասանելի է Byblos Mobile հավելվածում և Բանկի Հաճախորդներին հնարավորություն է տալիս կատարելու դրամով ակնթարթային փոխանցումներ բոլոր այն բանկերի հաճախորդներին, որոնք նույնպես միացել են ArcaPay համակարգին․

– Միայն ստացողի հեռախոսահամարով

– Առանց քարտի թվերը կամ հաշվեհամարն իմանալու

Բիբլոս Բանկ Արմենիայի Հաճախորդները կարող են Byblos Mobile հավելվածի «Կարգավորումներ» բաժնում ընտրել այն որպես հիմնական բանկ՝ այլ բանկերից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալու համար: Փոխանցում կարելի է կատարել ընթացիկ, խնայողական և քարտային հաշիվների միջև։ Ծառայությունը դեռևս հասանելի է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին։

«Բիբլոս Բանկ Արմենիայում Հաճախորդների հարմարավետությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Այս առումով, մենք ընդլայնում ենք մեր թվային և հեռավար բանկային ծառայությունների շրջանակն ու մեր Հաճախորդներին տրամադրում լավագույն լուծումները։ ArcaPay-ը ևս այդ լուծումներից է։ Այժմ մեր Հաճախորդները կարող են մուտք գործել Byblos Mobile հավելվածը և արագ ու ապահով փոխանցումներ կատարել այլ Բանկերի Հաճախորդներին՝ նշելով միայն վերջիններիս հեռախոսահամարը»,- նշեց Բանկի Սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։

«ArcaPay-ը դարձավ առաջին համակարգը, որը մշակեց նոր միտում՝ թույլ տալով միջբանկային փոխանցումներ կատարել միայն կոնտակտով՝ առանց քարտային տվյալների անհրաժեշտության, և դա վայրկյանների ընթացքում։ Մեծ ուրախությամբ ողջունում ենք Բիբլոս Բանկ Արմենիային ArcaPay համակարգում և փաստում ենք, որ այս նոր անդամակցությամբ համակարգը դարձավ ավելի հզոր ու արդյունավետ։ Այժմ ArcaPay համակարգին մասնակից բանկերի թիվը հասել է 7-ի։ Մոտ ապագայում սպասվում է, որ ArcaPay համակարգին կմիանան նաև այլ բանկեր և վճարահաշվարկային կազմակերպություններ», – նշում է «Արմենիան Քարդ» ընկերության զարգացման բաժնի տնօրեն Ռուբեն Սաղոյանը։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ, ինչպես նաև մշտապես ընդլայնում է Byblos Mobile հավելվածում մատուցվող հեռավար բանկային ծառայությունների շրջանակը:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04