Բիզնես

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 386.00-0.50
EUR BUY - 434.00-1.00 EUR SELL - 441.00-1.00
OIL:  BRENT - 64.58-0.31 WTI - 61.31-0.73
COMEX:  GOLD - 3341.00-0.50 SILVER - 33.48-0.48
COMEX:  PLATINUM - 1084.30-0.54
LME:  ALUMINIUM - 2463.50-0.32 COPPER - 9610.00+0.95
LME:  NICKEL - 15594.00+0.49 TIN - 32819.00-0.80
LME:  LEAD - 1991.00+0.53 ZINC - 2701.50-0.33
FOREX:  USD/JPY - 142.41-0.09 EUR/GBP - 1.1396+0.28
FOREX:  EUR/USD - 1.1396+0.28 GBP/USD - 1.3571+0.26
STOCKS RUS:  RTSI - 1067.69-2.47
STOCKS US: DOW JONES - 41603.07+0.00 NASDAQ - 18737.21+0.00
STOCKS US: S&P 500 - 5802.82+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 37531.53+1.00 TOPIX - 2751.91+0.60
STOCKS CHINA:  HANG SENG - 23282.33-1.35 SSEC - 3346.84-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8717.97+0.00 CAC40 - 7828.13+1.21
STOCKS EUR:  DAX - 24027.65+1.68
26/05/2025  CBA:  USD - 384.14+0.37 GBP - 521.01+2.88
26/05/2025  CBA:  EURO - 437.27+1.69
26/05/2025  CBA:  GOLD - 41283+763 SILVER - 519.94+0
Դոնալդ Թրամփը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաշահութաբեր նախագահը
27/05/2025 14:18
Կիսվել

Դոնալդ Թրամփը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաշահութաբեր նախագահը

New York Times-ի տվյալներով՝ Դոնալդ Թրամփի ընտանիքի եկամուտները նրա նախագահության ընթացքում գերազանցել են ԱՄՆ-ի մյուս նախագահների վաստակը։ Նրան անվանել են երկրի ամենաշահութաբեր առաջնորդը։

Նյութի հեղինակները նշում են, որ Թրամփը և նրա ընտանիքը շատ ավելի ակտիվ կերպով են մոնետիզացրել նախագահական պաշտոնը՝ նորմալիզացնելով այնպիսի գործունեություն, որը նախկինում կհանգեցներ սկանդալային արձագանքի և պաշտոնական քննությունների։

Օրինակ՝ Մելանյա Թրամփը պատրաստվում է 28 միլիոն դոլար ստանալ Ջեֆ Բեզոսից՝ իր մասին նկարահանվող ֆիլմի համար։ Բացի այդ, Թրամփի ընտանիքն ու գործընկերներն արդեն 320 միլիոն դոլար են վաստակել նոր կրիպտոարժույթից ստացվող միջնորդավճարների շնորհիվ, արտասահմանում կնքել են բազմամիլիարդանոց անշարժ գույքի գործարքներ, և պատրաստվում են Վաշինգտոնում բացել բացառիկ ակումբ՝ Executive Branch անվանումով, որի անդամավճարը կկազմի 500 հազար դոլար։

Բացի այդ, մեկ շաբաթ առաջ Կատարը խոստացել է Թրամփին նվիրել գերծանր շքեղությամբ հագեցած Boeing 747-8 ինքնաթիռ, որի արժեքը կազմում է 400 միլիոն դոլար։ Վերջին օրերին Թրամփը Վիրջինիայում գտնվող իր ակումբում փակ ընթրիք է կազմակերպել $TRUMP կրիպտոարժույթի ներդրողների համար, որոնցից յուրաքանչյուրը միջինում ծախսել է 1.7 միլիոն դոլար մասնակցության համար։ Այդ արժույթը Թրամփը թողարկել էր նախագահական պաշտոնը ստանձնելուց մի քանի օր առաջ՝ հունվարին։

26/05/2025
դրամ
Դոլար (USD)
384.14
+0.37
Եվրո (EUR)
437.27
+1.69
Ռուբլի (RUR)
4.818
+0.0197
Լարի (GEL)
140.4
+0.16
41283
+763
Արծաթ
519.94
+0