Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով
27/05/2025 17:22
Կիսվել

Tesla-ի վաճառքները ԵՄ-ում ապրիլին նվազել են 52.6%-ով

Ամերիկյան Tesla ընկերության ավտոմեքենաների վաճառքը ԵՄ-ում ապրիլ ամսին շարունակել է նվազել․ ըստ Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի տվյալների՝ նշված ամսում ԵՄ երկրներում այս ապրանքանիշի նոր մեքենաների գրանցումները նվազել են 52.6%-ով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, ԵՄ-ում ապրիլին գրանցվել է 1.3%-ով ավելի ավտոմեքենա, քան նախորդ տարվա ապրիլին։ Tesla-ի վաճառքների անկումը Եվրոպայում շարունակվում է արդեն մի քանի ամիս։ Այս տարվա առաջին չորս ամիսներին ԵՄ-ում վաճառվել է մոտ 42 հազար Tesla, ինչը 46.1%-ով պակաս է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։

Ռեգո Ինշուրանս

Այս միտումը դիտվում է՝ չնայած այն փաստին, որ ընդհանուր առմամբ ԵՄ-ում էլեկտրական ավտոմեքենաների վաճառքն աճել է 26.4%-ով։ Նմանատիպ մեծ ծավալով կորուստներ նույն ժամանակահատվածում ACEA-ն արձանագրել է միայն Smart (-67.6%), Jaguar (-67%) և Mitsubishi (-34.5%) ապրանքանիշերի մոտ։

Tesla-ն վերջին ամիսներին լուրջ դժվարությունների է բախվում ոչ միայն Եվրոպայում, այլև Չինաստանում՝ վաճառքների անկման ֆոնին։ Դա տեղի է ունենում՝ պայմանավորված չինական էժան էլեկտրական մեքենաների արտադրության և վաճառքի կտրուկ աճով։ Բացի այդ, Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի քաղաքական ակտիվության ֆոնին, Եվրոպայում և ԱՄՆ-ում գնորդները սկսել են բոյկոտել նրա ընկերությունների արտադրանքը։

Մասկն ապրիլին հայտարարել է, որ մայիսից կրճատելու է իր մասնակցությունը ԱՄՆ կառավարության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծված DOGE-ի աշխատանքներին, իսկ ամերիկյան մամուլը հաղորդել է, որ վերջին շրջանում նա նվազեցրել է իր հրապարակային ակտիվությունը Դոնալդ Թրամփի վարչակազմում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01