Բիզնես

USD BUY - 363.00+0.50 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 427.00+1.00
OIL:  BRENT - 87.42+1.36 WTI - 81.85+1.93
COMEX:  GOLD - 4598.20-0.86 SILVER - 67.99-1.90
COMEX:  PLATINUM - 1859.20-0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.33+0.25 EUR/GBP - 1.1653-0.09
FOREX:  EUR/USD - 1.1653-0.09 GBP/USD - 1.3585-0.38
STOCKS RUS:  RTSI - 774.19-1.96
STOCKS US: DOW JONES - 53463.88-0.21 NASDAQ - 26130.20-0.08
STOCKS US: S&P 500 - 7675.70-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66131.98-0.20 TOPIX - 4117.22+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25565.74-0.34 SSEC - 3956.57+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 10878.12-0.07 CAC40 - 8462.39+0.27
STOCKS EUR:  DAX - 26285.96+0.08
27/08/2026  CBA:  USD - 364.47-0.09 GBP - 494.7-1.87
27/08/2026  CBA:  EURO - 424.21-0.94
27/08/2026  CBA:  GOLD - 54272+175 SILVER - 802.62+7.18
Ավարտվեց «Viva University» կրթական ծրագրի ևս մեկ փուլ
03/06/2025 17:11
Կիսվել

Ավարտվեց «Viva University» կրթական ծրագրի ևս մեկ փուլ

Ավարտվեց «Viva University»-ի հերթական փուլը: Երկու ամիս տևած ծրագրի արդյունքում 27 ուսանող ստացավ պրակտիկ գիտելիքներ և հմտություններ սպասարկման տարբեր կենտրոններում, այդ թվում նաև՝ մարզային:

Ուսանողների այս խումբը ևս հնարավորություն ունեցավ բացահայտելու «գործատու-աշխատակից» և «ընկերություն-հաճախորդ» մոդելները, հստակ պատկերացում կազմելու կորպորատիվ մշակույթի և առաջատար ընկերության բիզնես կառավարման մոդելի առանձնահատկությունների ու առավելությունների մասին:

Արդեն տասը տարի Viva-ն ինքնաբացահայտման և զարգացման հնարավորություն է տալիս ուսանողներին՝ կարևոր ներդրում կատարելով նրանց մասնագիտացման և աշխատաշուկայում ինտեգրման հարցում: Տարիների պատասխանատու և ճկուն մոտեցման շնորհիվ՝ «Viva University» ծրագիրը կարևոր արդյունք է ապահովում երկրի, երիտասարդության ու բիզնեսի համար:

«Viva University»-ի շրջանավարտներին ողջունել է ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«Այսօր կարևոր օր է ձեզ համար: Դուք մասնակցել եք մի ծրագրի, որն էական ազդեցություն է թողնելու ձեր հետագա մասնագիտական կողմնորոշման վրա: Ձեզնից շատերը վստահաբար զգացին, որ սա մի կազմակերպություն է, որն զբաղվում է ոչ միայն հեռահաղորդակցության հարցերով, այլև այնպիսի նախագծերով, որոնց հիմքում թվային հարթակն է և երկրի թվային ապագան: Քսանամյա մեր ճանապարհին եղել են կարևոր ձեռքբերումներ ու նաև սխալներ: Դուք այդ անգնահատելի փորձառությունը կարճ ժամանակում ուսումնասիրելու և դրանով իսկ նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն եք ստացել: Կարողացել եք տեսնել ընկերության գործունեության ամբողջ շղթան և հասկանալ, որ Viva-ն բազմապրոֆիլ ընկերություն է: Ուրախ եմ տեղեկացնել, որ ձեզնից մի քանիսն ընտրվել են աշխատելու մեզ մոտ: Վստահաբար կարող եմ ասել, որ այն փորձը, որը ձեռք եք բերել այստեղ, կարևոր է և որևէ տեղ դիմելիս մրցակցային առավելություն է տալու ձեզ: Բարի երթ եմ մաղթում բոլորիդ», – ասել է Արմեն Ավետիսյանը:

Ընկերության՝ տարիների փորձ ունեցող մասնագետների օգնությամբ ծրագրի մասնակիցները դասընթացների ու սպասարկման կենտրոններում գործնական ակտիվ շփումների շնորհիվ ծանոթացան գործընկերային հաղորդակցման հմտություններին, բացահայտեցին միջանձնային հարաբերությունների և թիմային աշխատանքի կարևորությունը:

«Viva University»-ի հերթական փուլին մասնակցեցին ուսանողներ մայրաքաղաքից և 7 մարզից (Կոտայք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Տավուշ, Լոռի, Արագածոտն): Մասնակիցներից 6-ն արդեն համալրել են ընկերության աշխատակիցների շարքերը։

Տասը տարվա ընթացքում նախագծի շրջանավարտներից 117-ը համալրել են Viva-ի աշխատակիցների շարքերը:

27/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
-0.09
Եվրո (EUR)
424.21
-0.94
Ռուբլի (RUR)
4.2633
-0.0464
Լարի (GEL)
139.46
+0.32
54272
+175
Արծաթ
802.62
+7.18