Բիզնես

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 432.00-1.00 EUR SELL - 441.00-1.00
OIL:  BRENT - 67.22+1.68 WTI - 65.41+1.82
COMEX:  GOLD - 3327.90-0.51 SILVER - 36.66+0.60
COMEX:  PLATINUM - 1225.90+0.65
LME:  ALUMINIUM - 2450.50-1.31 COPPER - 9693.00+0.74
LME:  NICKEL - 15487.00+0.60 TIN - 32343.00+1.02
LME:  LEAD - 1978.50-0.60 ZINC - 2666.00-1.31
FOREX:  USD/JPY - 144.88+0.50 EUR/GBP - 1.1399-0.19
FOREX:  EUR/USD - 1.1399-0.19 GBP/USD - 1.354-0.18
STOCKS RUS:  RTSI - 1089.59-1.72
STOCKS US: DOW JONES - 42761.76+0.00 NASDAQ - 19591.24+0.31
STOCKS US: S&P 500 - 6005.88+0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38211.51+0.32 TOPIX - 2786.24+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24162.87-0.08 SSEC - 3384.82-0.44
STOCKS EUR:  FTSE100 - 8832.28-0.06 CAC40 - 7791.47-0.17
STOCKS EUR:  DAX - 24174.32-0.54
09/06/2025  CBA:  USD - 383.1-0.36 GBP - 519.41-0.1
09/06/2025  CBA:  EURO - 437.46-0.6
09/06/2025  CBA:  GOLD - 41137-467 SILVER - 445.69+4.39
Nissan-ը մեկ ամսում ստացել է 17 հազար պատվեր N7 սեդանի համար և այժմ պատրաստվում է վաճառել այն ամբողջ աշխարհում
10/06/2025 15:57
Կիսվել

Nissan-ը մեկ ամսում ստացել է 17 հազար պատվեր N7 սեդանի համար և այժմ պատրաստվում է վաճառել այն ամբողջ աշխարհում

Nissan N7 նոր էլեկտրական սեդանը Չինաստանում դարձել է իսկական հիթ։ Վաճառքի առաջին ամսվա ընթացքում ընկերությունն ստացել է 17.215 պատվեր։ Հատկանշական է, որ գնորդների 70%-ը նախկինում երբեք Nissan ավտոմեքենա չեն ունեցել։

Թիվն ինքնին տպավորիչ է, սակայն էլեկտրամեքենաների չինական շուկայի համար սա բավականին սովորական է։ Այստեղ նորույթները հաճախ հավաքում են տասնյակ հազարավոր պատվերներ ընդամենը մի քանի շաբաթում։ Օրինակ՝ Mazda-ն վերջերս հավաքել էր 20 հազար նախնական պատվեր իր EZ-60 մոդելի համար։

Առաջին N7-երը Չինաստանում սկսել են մատակարարվել մայիսի 15-ից։ Nissan-ը պնդում է, որ N7-ը դարձել է ամենավաճառվող էլեկտրամեքենան մյուս բրենդների շարքում և զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը մինչև 200 հազար յուանից (մոտ 27 600 ԱՄՆ դոլար) արժեք ունեցող միջին և մեծ էլեկտրամեքենաների կատեգորիայում։ Ճիշտ է, ընկերությունը չի հստակեցնում՝ որ ժամանակահատվածում է կազմվել այս վիճակագրությունը։

Ռեգո Ինշուրանս

Չինաստանում արձանագրված հաջողությունը ոգեշնչել է Nissan-ին՝ ընկերությունը մամուլի հաղորդագրությամբ հայտարարել է N7-ը ամբողջ աշխարհում վաճառելու մտադրության մասին։ Թեև դեռ հստակ չէ՝ երբ և որ երկրներում սեդանը կհայտնվի, բայց մի բան արդեն պարզ է՝ ԱՄՆ-ում չի վաճառվելու։ Իսկ ահա Եվրոպան լիովին հավանական տարբերակ է, հատկապես հաշվի առնելով, որ Mazda-ն ևս նախատեսում է իր չինական մոդելները՝ EZ-6-ը և EZ-60-ը ներկայացնել Եվրոպայում և հավանաբար նաև Ավստրալիայում։

Նշենք, որ Nissan-ը վերջերս գրանցել է Primera ապրանքանիշը մի շարք երկրներում, այդ թվում՝ Մալայզիայում։ Հնարավոր է՝ N7-ը նոր կյանք կհաղորդի այս մոռացված անվանը։

Թեպետ հաջողությունը ուրախացնում է Nissan-ին, ընկերությանը ստիպված չի եղել մեքենան ստեղծել զրոյից։ N7-ը մեծապես հիմնված է չինական Dongfeng eπ 007-ի վրա։ Ճիշտ է, ամենահատուկ հնարավորությունները, օրինակ, Lamborghini-ի պես վերև բացվող դռները մնացել են միայն օրիգինալ տարբերակի համար։ Nissan-ը ունի սովորական դռներ, սակայն մեծամասնության համար սա նշանակություն չունի։

Մնացածում N7-ը գրեթե ոչ մի նմանություն չունի Nissan մոդելների հետ։ Առջևի մասում ձգվում է լուսավորվող շերտ և բարդ կառուցվածք ունեցող LED լուսարձակներ։ Սրահը ևս զգալիորեն ավելի ժամանակակից տեսք ունի, քան նույնիսկ Nissan Ariya-ն։ Այստեղ կա 15.6-դյույմանոց էկրան, անլար լիցքավորման հնարավորություն, երկթևանի ղեկ և չափազանց մինիմալիստական ինտերիեր։

Հետաքրքիր է, որ գովազդային լուսանկարների համար չինական էլեկտրոմեքենան տեղադրել են լեգենդար GT-R-ի կողքին:

N7-ի մեկնարկային գինը կազմում է 119.900 յուան (մոտ 16.600 ԱՄՆ դոլար)։ Բազային տարբերակը համալրված է 58 կՎտ/ժ մարտկոցով, 215 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով և ունի մինչև 510 կմ երթևեկության հնարավորություն։

Առկա են նաև ավելի հագեցած Pro և Max տարբերակները՝ նույն շարժիչով՝ համապատասխանաբար 129 900 յուան (18 000 դոլար) և 139 900 յուան (19 400 դոլար)։ Մեծ՝ 73 կՎտ/ժ մարտկոցով տարբերակները գնահատվում են 139 900-ից մինչև 149 900 յուան (19 400-ից 20 800 դոլար):

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

09/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.1
-0.36
Եվրո (EUR)
437.46
-0.6
Ռուբլի (RUR)
4.85
+0.0168
Լարի (GEL)
140.38
-0.11
41137
-467
Արծաթ
445.69
+4.39