Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50+0.00
EUR BUY - 425.00-1.50 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 96.90+2.65 WTI - 94.71+3.51
COMEX:  GOLD - 4489.10-0.04 SILVER - 75.31+0.40
COMEX:  PLATINUM - 1936.60-0.70
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.86+0.10 EUR/GBP - 1.1627-0.05
FOREX:  EUR/USD - 1.1627-0.05 GBP/USD - 1.3462+0.04
STOCKS RUS:  RTSI - 1137.66+0.55
STOCKS US: DOW JONES - 51307.79+0.45 NASDAQ - 27093.90+0.03
STOCKS US: S&P 500 - 7609.78+0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 68402.13+2.50 TOPIX - 3996.20+1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25633.21-1.56 SSEC - 4083.97+0.22
STOCKS EUR:  FTSE100 - 10373.51+0.33 CAC40 - 8209.09+0.77
STOCKS EUR:  DAX - 25124.17+0.48
03/06/2026  CBA:  USD - 368.52-0.01 GBP - 495.66-0.71
03/06/2026  CBA:  EURO - 428.04-1.08
03/06/2026  CBA:  GOLD - 53362+644 SILVER - 903.54+7.14
Աշխարհի 100 ամենաթանկ ՏՏ բրենդների ընդհանուր արժեքը հասել է 3.2 տրիլիոն դոլարի
16/06/2025 12:34
Կիսվել

Աշխարհի 100 ամենաթանկ ՏՏ բրենդների ընդհանուր արժեքը հասել է 3.2 տրիլիոն դոլարի

Ըստ Brand Finance ընկերության հետազոտության՝ աշխարհի 100 ամենաթանկ ՏՏ բրենդների ընդհանուր արժեքը հասել է 3.2 տրիլիոն դոլարի, որոնցից 2.5 տրիլիոն դոլարը բաժին է ընկնում 44 ամերիկյան բրենդներին:

ԱՄՆ բրենդները զբաղեցնում են ընդհանուր արժեքի 77.9%։ Չինաստանի 24 բրենդներին բաժին է ընկնում 11.4%-ը,
Ճապոնիայի 9 բրենդներին՝ 2.1%-ը, Հարավային Կորեայի 5 բրենդներին՝ 3.9%-ը, Հնդկաստանի 5 բրենդներին՝ 1.7%-ը:

IDram

Apple երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է ցուցակը: Նրա արժեքն աճել է 11%-ով՝ հասնելով 574.5 միլիարդ դոլարի: Հարցումները ցույց են տալիս, որ 80%-ից ավել սպառողներ ճանաչում են բրենդը, իսկ 45%-ը պատրաստ է օգտագործել Apple-ի ապրանքներն ու ծառայությունները:

Հաջորդիվ Microsoft-ն է (+35%, 461.1 միլիարդ դոլար), Google-ը (+24%, 413 միլիարդ դոլար), Amazon-ը (+15%, 356.4 միլիարդ դոլար), TikTok/Douyin-ը (+26%, 105.8 միլիարդ դոլար):

Facebook-ը բարձրացել է վեցերորդ տեղ (91.5 միլիարդ դոլար, +21%)՝ տեղափոխելով Samsung-ին (89.4 միլիարդ դոլար, +9%)։

Ամենամեծ աճը գրանցել է Nvidia-ն՝ +98%, հասնելով 87.9 միլիարդ դոլարի: Այն բարձրացել է 8-րդ տեղ՝ առաջ անցնելով Instagram-ից (+13%, 79.9 միլիարդ դոլար) և Oracle-ից (+8%, 57.4 միլիարդ դոլար):

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

03/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.52
-0.01
Եվրո (EUR)
428.04
-1.08
Ռուբլի (RUR)
4.9908
-0.0721
Լարի (GEL)
138.32
-0.05
53362
+644
Արծաթ
903.54
+7.14