Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Skoda Enyaq RS Race․ մրցարշավային կոնցեպտ՝ էկոլոգիական գաղափարներով ապագա սերիական մեքենաների համար
16/06/2025 13:00
Կիսվել

Skoda Enyaq RS Race․ մրցարշավային կոնցեպտ՝ էկոլոգիական գաղափարներով ապագա սերիական մեքենաների համար

Škoda Motorsport-ը ներկայացրել է լիովին էլեկտրական կոնցեպտուալ ավտոմեքենա՝ հիմնված նոր Škoda Enyaq Coupé RS մոդելի վրա։ Սա փորձարարական նախագիծ է, որի միջոցով փորձարկվում են գաղափարներ ապագա սերիական մեքենաների համար՝  էկոլոգիապես մաքուր և թեթև նյութերի կիրառմամբ։

Enyaq RS Race կրոպիզի կազմով հագեցած է բիոկոմպոզիտային մասերով, որոնք պատրաստված են սզնու մանրաթելերից։ Դրանք առաջարկում են նույնքան ամրություն և թեթևություն, որքան ածխածնային մանրաթելերը (carbon fiber)։ Բացի այդ, պատուհանները պատրաստված են պոլիկարբոնատից, ինչը ևս նվազեցնում է քաշը։ Այս բոլոր փոփոխությունների շնորհիվ Enyaq RS Race-ը 316 կգ-ով թեթև է սերիական մոդելից։

Ռեգո Ինշուրանս

Կոնցեպտը ստացել է լայնացված մարմին՝ նոր բամպերներով, օդափոխման անցքերով և թևերով։ Տանիքը նույնպես օպտիմիզացվել է օդադինամիկայի տեսանկյունից։

Շարժման համար օգտագործվում են թեթև 20 դյույմանոց OZ Racing սկավառակներ, որոնք համալրված են ածխածնային-կերամիկական արգելակային համակարգով:

Սրահը՝ համապատասխան կոնցեպտի բնույթին,  պարզեցված է։ Այնուամենայնիվ, առկա են 5-դյույմանոց թվային վահանակ և 13-դյույմանոց մուլտիմեդիա էկրան։ Հավելվում են արագ ապամոնտաժվող ղեկ, անվտանգության շրջանակ (roll cage), Atech մրցարշավային նստատեղեր՝ վեցակետ ամրագոտիներով, հրդեհաշիջման ավտոմատ համակարգով և Havas ձայնային համակարգով, որը ստեղծում է սպորտային ձայներ՝ 30 կմ/ժ-ից բարձր արագության ժամանակ։

Ավտոմեքենան աշխատում է երկշարժիչ լիաքարշակ համակարգով, որը ծանոթ է սերիական մոդելից։ Այն ապահովում է 340 ձիաուժ (250 կՎտ), ինչը թույլ է տալիս զարգացնել 0-ից 100 կմ/ժ արագություն մինչև 5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 180 կմ/ժ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72