Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Audi-ն հրաժարվել է լիովին էլեկտրական բրենդ դառնալու պլանից
19/06/2025 18:02
Կիսվել

Audi-ն հրաժարվել է լիովին էլեկտրական բրենդ դառնալու պլանից

Audi-ն պաշտոնապես հրաժարվել է մինչև 2033 թվականը ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների արտադրությունը դադարեցնելու իր ծրագրից։ Ընկերությունը, սակայն, կշարունակի հետևել շուկայի փոփոխություններին։ Այս որոշումը սպասված էր և հետևում է մի քանի այլ ավտոարտադրողների օրինակին, որոնք արդեն հետաձգել են իրենց էլեկտրական ռազմավարությունը՝ նախընտրելով բազմավեկտոր մոտեցում։

Նախատեսվում էր, որ Audi-ի վերջին նոր բենզինային մոդելի դեբյուտը պետք է լիներ 2026 թվականին, բայց այժմ այդ պլանը փոխվել է։ Ընկերության գլխավոր տնօրենն Autocar-ին տված հարցազրույցում ասել է, որ ընկերությունը որոշել է «երկարաձգել արտադրությունը՝ նախկինում հայտարարված վերջնաժամկետ»։ Նա նշել է, որ ամբողջությամբ էլեկտրական ապագայի պլաններն ընդունվել էին նախկին ղեկավարության կողմից։

Ռեգո Ինշուրանս

«Audi-ն 2024-2026 թվականներին կսկսի ամբողջովին նոր մոդելային շարք՝ ներքին այրման շարժիչներով և plug-in հիբրիդ տարբերակներով։ Սա մեզ տալիս է լիարժեք ճկունություն՝ առնվազն 7-8, հնարավոր է՝ նույնիսկ 10 տարով։ Հետո կտեսնենք, թե ինչպես կզարգանա շուկան»:

Ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների արտադրության երկարաձգման որոշումը տարածվում է նաև Audi Sport ստորաբաժանման ապագա RS մոդելների վրա։ Բացի այդ, ընկերության ղեկավարը կարծում է, որ Audi-ի մասնակցությունը Ֆորմուլա-1-ին կարող է «նոր մտքեր տալ ապագա մեքենաների վերաբերյալ»։

Նրա խոսքով՝ Audi-ն չի պատրաստվում թողարկել VW ID.2, Skoda Epiq և Cupra Raval մոդելների սեփական փոքր էլեկտրական տարբերակները։ Բայց նա հաստատել է, որ մշակվում է A3-ի չափի մի ամբողջովին նոր էլեկտրական մոդել, որի դեբյուտը նախանշված է 2026 թվականին։ Դա նշանակում է, որ A3 և Q3 մոդելները կդառնան մուտքային մակարդակի ավտոմեքենաներ Audi-ի շարքում՝ A1 և Q2 մոդելների արտադրության դադարեցումից հետո։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01