Բիզնես

USD BUY - 384.50+0.50 USD SELL - 388.00+0.50
EUR BUY - 439.00+2.00 EUR SELL - 448.00+3.00
OIL:  BRENT - 76.95+0.63 WTI - 75.67+0.76
COMEX:  GOLD - 3371.10-0.58 SILVER - 35.82-2.64
COMEX:  PLATINUM - 1285.50-4.05
LME:  ALUMINIUM - 2547.00-0.14 COPPER - 9655.50-0.14
LME:  NICKEL - 15053.00+0.86 TIN - 32354.00+0.27
LME:  LEAD - 1993.00+0.86 ZINC - 2636.50-0.08
FOREX:  USD/JPY - 145.23+0.12 EUR/GBP - 1.1531+0.56
FOREX:  EUR/USD - 1.1531+0.56 GBP/USD - 1.3498+0.66
STOCKS RUS:  RTSI - 1117.38+0.01
STOCKS US: DOW JONES - 42171.66+0.00 NASDAQ - 19546.27+0.00
STOCKS US: S&P 500 - 5980.87+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38488.34-1.02 TOPIX - 2792.08-0.58
STOCKS CHINA:  HANG SENG - 23237.74-1.99 SSEC - 3362.11-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 8791.80-0.58 CAC40 - 7553.45-1.34
STOCKS EUR:  DAX - 23057.38-1.12
19/06/2025  CBA:  USD - 384.81+0.37 GBP - 516.03-0.58
19/06/2025  CBA:  EURO - 441.42-0.38
19/06/2025  CBA:  GOLD - 41959+78 SILVER - 459.68+1.56
Նոր BMW iX3-ը լիցքավորվում է մինչև 403 կՎտ հզորությամբ
20/06/2025 15:37
Կիսվել

Նոր BMW iX3-ը լիցքավորվում է մինչև 403 կՎտ հզորությամբ

BMW-ն հրապարակել է տեսանյութ, որում նոր սերնդի iX3 էլեկտրական քրոսովերի նախատիպը լիցքավորվում է մինչև 403 կՎտ հզորությամբ։ Սա նույնիսկ գերազանցում է պաշտոնապես հայտարարված առավելագույնը՝ 400 կՎտ։

Տեսանյութում ներկայացված է դեռևս քողարկված էլեկտրական քրոսովերը, որը միացված է լիցքավորման կայանին։ Հզորությունն արագ աճում է և հասնում 402-403 կՎտ-ի գագաթնակետին։ Սա տպավորիչ ցուցանիշ է ոչ չինական արտադրողի համար, հատկապես հաշվի առնելով, որ BMW-ի ներկայիս CLAR պլատֆորմի վրա հիմնված մոդելները նման հզորությանն անգամ մոտ չեն։

Ռեգո Ինշուրանս

iX3-ը կդառնա Neue Klasse շարքի առաջին մոդելը՝ նոր սերնդի լիովին էլեկտրական մեքենաների ընտանիք, որը  սկզբից մինչև վերջ նախագծված է նոր հարթակի վրա։

Հիմնական նորամուծությունը՝ 800-վոլտանոց էլեկտրական համակարգն է, ինչը թույլ է տալիս մարտկոցը լիցքավորել ավելի արագ, քան նախկինում։ Բացի այդ, Neue Klasse շարքի մեքենաները կունենան նոր շարժիչներ, մարտկոցներ և էլեկտրոնիկա։

BMW-ի հաշվարկներով՝ 10 րոպե լիցքավորմամբ հնարավոր է ավելացնել մոտ 350 կմ վազք: Մարտկոցի լիցքավորումը 10%-ից մինչև 80% տևում է ընդամենը 20 րոպե։

Մոդելի առավելագույն վազքը կլինի մինչև 800 կմ՝ WLTP ցիկլով, մինչև 900 կմ՝ CLTC չինական ստանդարտով կամ մոտ 400 մղոն՝ ըստ ամերիկյան EPA ստանդարտի։

Համեմատության համար նշենք, որ ներկայիս BMW iX-ի վազքը մոտ 700 կմ է, այնպես որ նոր iX3-ը քայլառաջ է արդյունավետության համատեքստում:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

19/06/2025
դրամ
Դոլար (USD)
384.81
+0.37
Եվրո (EUR)
441.42
-0.38
Ռուբլի (RUR)
4.9089
-0.0066
Լարի (GEL)
141.22
+0.14
41959
+78
Արծաթ
459.68
+1.56