Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Ֆիլիպ Մորրիս Արմենիան Հավասար վարձատրության հավաստագիր է ստացել EQUAL-SALARY հիմնադրամի կողմից
24/06/2025 12:50
Կիսվել

Ֆիլիպ Մորրիս Արմենիան Հավասար վարձատրության հավաստագիր է ստացել EQUAL-SALARY հիմնադրամի կողմից

Ընկերությունը ստացել է միջազգային հավաստագիր, որը ճանաչում է արդար վարձատրությունը և  ամբողջ աշխարհում իր աշխատակիցների համար հավասար աճի հնարավորությունների ապահովման հանձնառությունը  

Ֆիլիպ Մորրիս Արմենիան ստացել է միջազգային հավաստագիր աշխատավայրում արդարության մշակույթի խթանման գործում ունեցած նվաճումների համար, ինչը ընկերությանը դիրքավորում է աշխարհի առաջատար կազմակերպությունների շարքում, որոնք ապահովում են աշխատակիցների համար հավասար վարձատրություն և աճի հավասար հնարավորություններ։ EQUAL-SALARY Հիմնադրամը հավաստագրել է ընկերությանը աշխարհի բոլոր ծայրերում աշխատակիցներին հավասար աշխատանքի համար հավասար վարձատրելու համար։ Արդեն  երկրորդ անգան է, որ ՖՄԱ-ն մրցանակ է ստանում իր հավասար վարձատրության քաղաքականության համար։

«Այս ձեռքբերումը արդարության և ներառականության հարցում մեր անսասան նվիրվածության հզոր վկայությունն է: ՖՄԻ-ում մենք ոչ միայն խոսում ենք արդարության մասին, այլև ապրում ենք դրանով՝ ապահովելով, որ յուրաքանչյուր աշխատակից արդարացիորեն պարգևատրվի և հնարավորություն ստանա զարգանալու», – նշել է Ֆրեդերիկ Պատիտուչին, Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Մարդիկ և մշակույթ բաժնի գլխավոր տնօրենը: «Մեր բիզնեսը զարգացնելիս մենք ձևավորում ենք մի աշխատավայր, որտեղ տաղանդները ոչ միայն զարգանում են, այլև հանդիսանում են  նշանակալի փոփոխությունների խթանիչ ուժ»։

Այս տարի, հավասար վարձատրության հավաստագրման հետ մեկտեղ, հավաստագիրը հաստատում է ՖՄԱ-ի անսասան նվիրվածությունը հավասար հնարավորությունների ստեղծմանը, ինչը թույլ է տալիս աշխատակիցներին զարգանալ, աճել և խթանել նշանակալի փոփոխություններ՝ ստեղծելով մի մշակույթ, որը  այս առաջատար միջազգային ընկերություն է ներգրավում լավագույն տաղանդներին։ ։

Հերթական անգամ Հավասար վարձատրության ու հնարավորությունների հավաստագիրն ապահովում է երրորդ անկախ կողմի կողմից իրականացված հաստատում այն մասին, որ Ֆիլիպ Մորրիս Արմենիան հավասարապես է վճարում իր բոլոր աշխատակիցներին միևնույն ծավալով կատարված աշխատանքի դիմաց ու հավասար արժեքների համար անկախ սեռից, տարիքից և այլ։ Այս հավաստագիրը վկայում է այն մասին, որ ՖՄԱ-ն հանդիսանում է հավասար վճարի ջատագով և հաստատել է կայուն ու թափանցիկ քաղաքականություն, որը ոգեշնչում է յուրաքանչյուր աշխատակցի զարգանալ ու օգտվել աճի ու հաջողության հավասար հնարավորություններից։

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ։ դեպի անծուխ ապագա

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնյշնլ»-ը (ՖՄԻ) առաջատար միջազգային ծխախոտային ընկերություն է, որն ակտիվորեն շարժվում է դեպի անծուխ ապագա և զարգացնում իր պորտֆոլիոն երկարաժամկետ հեռանկարում՝ ներառելու արտադրատեսակները ծխախոտի ու նիկոտինի ոլորտներից դուրս։ 2008թ․-ից ի վեր ՖՄի-ն ներդրել է 14 միլիարդ ԱՄՆ դոլար զարգացնելու, գիտականորեն հիմնավորելու ու առևտրայնացնելու նորարարական անծուխ արտադրատեսակներն այն չափահասների համար, ովքր այլապես դեպքում կշարունակեին ծխել՝ նպատակ ունենալով ամբողջությամբ վերջ դնել սիգարետի վաճառքին։ Սա ներառում է համաշխարհային մակարդակի գիտական գնահատման կարողությունների ձևավորում, հատկապես նախակլինիկական համակարգերի թունաբանության, կլինիկական և վարքային հետազոտությունների, ինչպես նաև հետշուկայական հետազոտությունների ոլորտներում: 2024թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ ՖՄԻ-ի անծուխ արտադրատեսակները հասանելի էին 35 շուկաներում, և ՖՄԻ-ի գնահատմամբ 38,6 միլիոն չափահաս ամբողջ աշխարհում օգտագործում է ՖՄԻ-ի արտադրանքը։ Անծուխ արտադրանքի բիզնեսը ապահովել է ՖՄԻ-ի 2024թ․ ամբողջ տարվա զուտ եկամուտի մոտ 39%-ը։

EQUAL-SALARY հիմնադրամի մասին

EQUAL-SALARY-ն ոչ առևտրային հիմնադրամ է, որը հիմնադրվել է 2010 թվականին: Այն առաջարկում է հավաստագրման ընթացակարգեր, որոնք հիմնված են աշխատավարձերի և գործընթացների ISO ստանդարտին համեմատելի թափանցիկ և հուսալի մեթոդաբանության վրա: EQUAL-SALARY հավաստագրման մշակմանը ֆինանսապես աջակցվել է Հավասարության դաշնային գրասենյակը (FOGE), և դրա մեթոդաբանությունը, որը մշակվել է Ժնևի համալսարանի հետ համագործակցությամբ, ճանաչվել է Շվեյցարիայի դաշնային դատարանի կողմից: Սա հավասար վարձատրության միակ հավաստագրումն է, որը ճանաչվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից աշխատավարձերի տարբերության վերաբերյալ զեկույցում: EQUAL-SALARY-ն նաև EPIC-ի՝ Հավասար վարձատրության միջազգային կոալիցիայի, ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրի և Աշխատավարձերի թափանցիկության դաշինքի անդամ է:

Մինչ օրս Հիմնադրամը հավաստագրումներ է տրամադրել 90 երկրներում, որոնցում ներգրավված են գրեթե կես միլիոն աշխատակիցներ: Մի շարք հավաստագրված ընկերություններ մինչև 6 անգամ երկարաձգել են իրենց պարտավորությունը՝ ցուցաբերելովարդարությունը խթանելու և իրենց աշխատակիցների, հաճախորդների և գործընկերների վստահությունն ու հարգանքը ամրապնդելու ուժեղ ցանկություն: Որպես հավասար վարձատրող գործատու՝ կազմակերպությունը գտնվում է գերազանց դիրքում՝ տաղանդներ ներգրավելու և պահպանելու, ինչպես նաև ապացուցելու, որ հավատարիմ է լավ կառավարման սկզբունքներին:

Գերազանցության խորհրդանիշ․ Հավասար վարձատրության և հնարավորությունների մասին ըստ EQUAL-SALARY հավաստագրման

Նման աշխատավարձերի ISO ստանդարտին, EQUAL-SALARY-ի կողմից Հավասար վարձատրություն և հնարավորություններ գործընթացը ներառում է երկու փուլ. Նախ, EQUAL-SALARY-ի կողմից ներգրավված փորձագետները կատարում են աշխատավարձի տվյալների վիճակագրական վերլուծություններ: Առաջին փուլը հաջողությամբ ավարտելուց հետո, երբ ցույց է տրվում 5 տոկոսի հավասար կամ 5 տոկոսից ցածր աշխատավարձի ընդհանուր տարբերություն, սկսվում է 2-րդ փուլը: 2-րդ փուլը բաղկացած է աուդիտից, որն անցկացնում են խոշոր աուդիտորական ընկերություններ, ինչպիսիք են PwC-ն, Forvis Mazars-ը կամ SGS-ը, որոնք գնահատում են ինչպես ընկերության ընդհանուր հանձնառությունը հավասար վարձատրության և հավասար հնարավորությունների հարցում, այնպես էլ դրանց ներդրումը մարդկային ռեսուրսների գործընթացներում: Համապարփակ մոտեցում ապահովելու համար, տեղում աուդիտի ընթացքում հարցումների և հարցազրույցների միջոցով ներգրավվում են բարձրագուն ղեկավար կազմը, մարդկային ռեսուրսների բաժինը և աշխատակիցները: Միայն այն ընկերությունները, որոնք հաջողությամբ բավարարում են բոլոր փուլերի բոլոր պահանջները, ստանում են Հավասար վարձատրության և հնարավորությունների EQUAL-SALARY հավաստագիրը, որը ապացուցում է իրենց գերազանցությունը հավասար վարձատրության և հավասար հնարավորությունների ոլորտում:

Հավասար վարձատրության և հնարավորությունների EQUAL-SALARY հավաստագրմամբ կազմակերպությունները կարող են ստուգել և հաղորդել, որ իրենք իրենց աշխատակիցներին վճարում են և առաջարկում են հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից կամ երկուսից էլ։ Սա գործնական և գիտական ​​լուծում է՝ թափանցիկության հասնելու և գաղտնիությունը պահպանելու համար։

Նյութը պատրաստվել է ՖՄԱ հետ համատեղ

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11